Լատվիայում եռօրյա սուգ է Maxima առևտրի կենտրոնում զոհվածների հիշատակին

Լատվիայում եռօրյա սուգ է Maxima առևտրի կենտրոնում զոհվածների հիշատակին

PanARMENIAN.Net - Այսօր Լատվիայում սկսվել է եռօրյա սուգը: Երկիրը հարգում է Ռիգայում Maxima առևտրի կենտրոնի փլուզման հետևանքով զոհվածների հիշատակը: Այս պահի դրությամբ զոհվածները 52 են, այդ թվում Հայաստանի մեկ քաղաքացի: Ողբերգությունը տեղի ունեցավ հինգշաբթի ուշ երեկոյան: Նախ փլուզվել են առևտրի կենտրոնի պատերից մեկն ու տանիքը: Երբ ժամանել են առաջին փրկարարները և սկսել են հանել տուժածներին, ևս մի պատ է փլուզվել: Ընդհանուր մակերեսը կազմել է մոտ 500 քմ: Փլուզման հետևանքով տուժել են նաև փրկարարներ, նրանցից երեքը զոհվել է:

Լատվիայում նոյեմբերի 23, 24-ն ու 25-ը սգո օրեր են հայտարարված: Նոյեմբերի 24-ը սգո օր է հայտարարվել նաև Լիտվայում: Այդ օրերին երկրի ողջ տարածքում կխոնարհվեն պետական դրոշները: Երկուշաբթի կեսօրին կհայտարարվի լռության րոպե ի հիշատակ զոհվածների: Ռիգայի բնակիչները ծաղիկներ են տանում ողբերգության վայր:

Ամբողջ երկրի տարածքում մատուցվել են սգո ժամերգություններ: Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել, սկսել է հետաքննություն:

Քննությունը կատարվածի պատճառների երեք վարկած ունի՝ խախտումներ նախագծման փուլում, անբարեխիղճ կառուցապատում, տանիքում շինանյութի պահում, գրում է spbdnevnik.ru-ն:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---