Բաքվի համար նշանակություն չունի այն, որ Ռամիլ Սաֆարովը քնած մարդու է սպանել11 ապրիլի 2006 - 19:41 AMT PanARMENIAN.Net - «Ռամիլ Սաֆարովի վատ պաշտպանության համար մեղքը ոչ միայն Ադիլ Իսմայլովինն է, այլ նաեւ հունգար փաստաբաններինը: Պետական մակարդակով նրա պաշտպանությունը եւս շատ վատ էր կազմակերպված»,-հայտարարել է Ղարաբաղի ազատագրման կազմակերպության (ՂԱԿ) նախագահ Ակիֆ Նաղին: Նրա խոսքերով, դատախազ Վերոնիկա Կիշը հայտնվեց «հայկական իշխանությունների եւ հայկական սփյուռքի ազդեցության տակ: Նա բացահայտորեն հանդես է գալիս նրանց տեսակետից եւ բերում է ոչնչով չապացուցված փաստեր, ինչը նրան պատիվ չի բերում: Բացի այդ, նշանակություն չունի, քնած էր հայը թե ոչ: Ըստ իս, մեծ տարբերություն չկա, սպանվածը քնած էր թե անզեն մարդ էր»,-նշել է Նաղին: Միեւնույն ժամանակ Նաղին այն, ինչ կատարվում է Բուդապեշտի դատարանում, չի համարում ադրբեջանական կողմի ձախողում: «Ես դա կանվանեի հունգարական դատական իշխանությունների անպատասխանատվություն: Բացի այդ, թող հայերը ժամանակից շուտ չուրախանան: Դեռ երեկո չէ, եւ մենք դեռեւս հավատում ենք, որ դատարանը արդար որոշում կկայացնի»,-ասել է ՂԱԿ-ի նախագահը: Հիշեցնենք, որ մարտի 4-ին կայացած դատական նիստի ժամանակ հունգարացի դատախազը մեղադրյալ, ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովի համար պահանջեց ցմահ բանտարկություն, ընդ որում առաջին 30 տարին առանց համաներման իրավունքի: Դատախազը հայտարարեց, որ սպանությունը կատարվել է առանձնակի դաժանությամբ եւ սպառնալիք է Հունգարիայի ազգային անվտանգությանը: Նա նաեւ ընդգծեց, որ հանցագործության պահին Ռ.Սաֆարովը մեղսունակ է եղել: Իր հերթին հայկական կողմի շահերը ներկայացնող փաստաբան Գաբրիելա Կասպարը հավելել է, որ Գուրգեն Մարգարյանի սպանությունը պետք է որակել որպես ցեղասպանություն, քանի որ կատարվել է ազգային հողի վրա: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |