Իրանն ու «վեցնյակը» համաձայնության են հասել միջուկային ծրագրի շուրջ![]() 25 նոյեմբերի 2013 - 10:30 AMT PanARMENIAN.Net - Ժնևում հինգօրյա լարված բանակցությունների արդյունքում, որոնք տևեցին մինչև նոյեմբերի 23-ից լույս 24-ի վաղ առավոտը, «Վեցնյակն» ու Իրանը միջուկային ծրագրի շուրջ պատմական համաձայնության են եկել: Բարաք Օբաման այն առաջին, բայց շատ կարևոր քայլ է անվանել, որը միջազգային հանրությանը հուզող հարցերի հետագա բանակցությունների ճանապարհ է բացում: Ըստ Օբամայի, Իրանը համաձայնվել է հրաժարվել ուրանի հարստացման նոր ցենտրիֆուգերի տեղադրումից, թույլ տալ միջազգային տեսուչներին այցելել իր միջուկային օբյեկտներ, սառեցնել ծանր ջրի վրա կառուցվող միջուկային ռեակտորի կառուցումը: Փոխարենը Իրանի հանդեպ գործող պատժամիջոցները մասնակիորեն կմեղմացվեն: Ըստ ԶԼՄ-ների, խոսքն առաջին հերթին արտերկրում Իրանի մոտ 4,2 մլրդ դոլար կազմող ակտիվների ապասառեցման մասին է: Սակայն, եթե կես տարվա ընթացքում հանրությունը տեսնի, որ խոստումները չեն կատարվում, պատժամիջոցները կվերականգնվեն ամբողջ ծավալով, զգուշացրել է ԱՄՆ նախագահը: Հաջողության մասին առաջինը հայտնեց Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը: «Մենք եկանք համաձայնության»,-գրեց նա Twitter-ում: Հետո տեղեկությունը հաստատեցին ԵՄ արտաքին քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի մամլո քարտուղար Մայքլ Մաննը և Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը: «Լավ նորություն է ամբողջ աշխարհի համար»,-հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Հեյգը: «Իրանը համաձայնվել է մի շարք լրացուցիչ միջոցների: Ընդլայնվում են ՄԱԳԱՏԷ-ի հնարավորությունները, մենք վստահ ենք, որ Իրանը բարեխիղճ կերպով կհամագործակցի գործակալության հետ»,-ասել է Լավրովը՝ հորդորելով «թուլացնել ճնշումն Իրանի վրա»: Իրանի Press TV-ին Ջավադ Զարիֆի վրա հղումով հայտնել է, որ հետագա բանակցությունների ընթացքում Թեհրանը կարող է ընդհանրապես հրաժարվել ուրանի հարստացումից, եթե պատժամիջոցները չեղյալ համարվեն: Եթե ակնկալիքներն արդարանան, համաձայնագիրը ճանապարհ կհարթի դեպի բազմամյա առճակատման մեղմացում, հայտնում է BBC-ին: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝ Երևանը ողջունում է Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունը: «Սա լավ լուր է ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ միջազգային հանրության համար: Հայաստանը մշտապես արտահայտվել է բանակցությունների միջոցով, խաղաղ ճանապարհով խնդրի լուծման օգտին: Թեև ձեռք բերված պայմանավորվածությունը միջանկյալ բնույթ ունի, այն ճանապարհ է բացում բանակցային բոլոր կողմերի ջանքերի շնորհիվ խնդրի համապարփակ կարգավորման համար»,- իր հայտարարությունում նշել է նախարար Նալբանդյանը: Միջազգային հանրությունը պահանջում էր Թեհրանից միջազգային հսկողություն հաստատել ուրանի հարստացման գործընթացի հարցում և դադարեցնել Արակում ռեակտորի կառուցումը՝ պատժամիջոցների մեղմացման դիմաց: Առաջընթացը բանակցություններում հնարավոր դարձավ, երբ նախագահ ընտրվեց չափավոր ազատական համարվող Հասան Ռոուհանին, սակայն բանակցությունների առաջին փուլը Ժնևում նոյեմբերի 7-9 ապարդյուն ավարտվեց: Հղումներ թեմայով. ![]() ![]() Իրանի միջուկային ծրագիր Իրանի միջուկային ծրագիրը սկիզբ է առել 1967թ., երբ Ամերիկան Իրանի շահ Մուհամմեդ Ռըզա Փեհլեվիին փոխանցեց 5 ՄՎտ հզորությամբ ատոմային ռեակտորը: Ռեակտորի շինարարության գործում այնուհետեւ տեխնոլոգիական օգնություն են ցուցաբերել Գերմանիան եւ Ֆրանսիան: Իրանը 1968թ. ստորագրել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը եւ վավերացրել է այն 1970թ.:\r\n\r\nՆերկայումս համաշխարհային հանրությունը դեմ է նրան, որ Իրանն ուրան հարստացնի իր տարածքում` մտավախություն ունենալով, որ այդ դեպքում Թեհրանը անպայման ձեռնամուխ կլինի միջուկային զենքի ստեղծմանը: Իսկ Իրանը հրաժարվում է փոխզիջումների գնալ: Մոսկվան փորձում է գործել որպես միջնորդ` դեռ 2005թ. աշնանը ՌԴ-ն առաջարկեց Թեհրանին ուրանը հարստացնել ՌԴ տարածքում:\r\n\r\n2010թ. հունվարի սկզբին Իրանը տեղեկացրեց ՄԱԳԱՏԷ-ին, որ վերսկսում է իր հետազոտությունները: Հունվարի 10-ին Իրանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների ներկայությամբ վերաբացեցին Նաթանզեում, Պարսում եւ Ֆարայանդում գտնվող միջուկային հետազոտական կենտրոնները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |