Օբաման հավաստիացրել է Իսրայելին, որ ԱՄՆ-ն շարունակում է մնալ հրեական պետության երաշխավորը![]() 25 նոյեմբերի 2013 - 13:54 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահն Իսրայելի վարչապետի հետ զրույցում հայտարարել է, որ պատրաստ է անհապաղ խորհրդատվություն սկսել Իսրայելի ներկայացուցիչների հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Նոյեմբերի 24-ի երեկոյան ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռաձայնել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին և հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն մնում է Իսրայելի հավատարիմ դաշնակիցն ու հրեական պետության երաշխավորը: Զրույցի թեման Իրանի հետ համաձայնագիրն էր, որը նախօրեին ստորագրվել է Ժնևում: Ասվում է, որ ԱՄՆ նախագահն Իսրայելի վարչապետի հետ զրույցում հայտարարել է, որ պատրաստ է անհապաղ խորհրդատվություն սկսել Իսրայելի ներկայացուցիչների հետ Իրանի միջուկային ծրագրի հնարավոր զարգացման շուրջ: Նոյեմբերի 24-ին Նեթանյահուն կրկին խստորեն քննադատել է Ժնևում ստորագրված համաձայնագիրը: Իր ելույթներից մեկում նա ասել է, որ որքան շատ է խորանոմ այդ գործարքի մանրամասների մեջ, այնքան պարզ է հասկանում, թե որքան վտանգավոր է այն Իսրայելի ու ողջ աշխարհի համար: Վարչապետը կրկնել է, որ Իրանը պատժամիջոցների զգալի մեղմացման հասավ՝ փոխարենը ոչինչ չտալով: Նա նշել է, որ Իրանի հետ համաձայնագիրը չի ներառում Իրանի միջուկային սպառնալիքի հարակից ոլորտները, ինչպես, օրինակ, բալիստիկ հրթիռների արտադրությունը, հայտնում է 9tv.co.il-ը: Նոյեմբերի լույս 24-ի գիշերը Իրանն ու «վեցնյակը» համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն Իրանը հրաժարվել է Իրանը համաձայնվել է հրաժարվել ուրանի հարստացման նոր ցենտրիֆուգերի տեղադրումից, թույլ տալ միջազգային տեսուչներին այցելել իր միջուկային օբյեկտներ, սառեցնել ծանր ջրի վրա կառուցվող միջուկային ռեակտորի կառուցումը: Փոխարենը Իրանի հանդեպ գործող պատժամիջոցները մասնակիորեն կմեղմացվեն: Ըստ ԶԼՄ-ների, խոսքն առաջին հերթին արտերկրում Իրանի մոտ 4,2 մլրդ դոլար կազմող ակտիվների ապասառեցման մասին է: Սակայն, եթե կես տարվա ընթացքում հանրությունը տեսնի, որ խոստումները չեն կատարվում, պատժամիջոցները կվերականգնվեն ամբողջ ծավալով, զգուշացրել է ԱՄՆ նախագահը: Միջազգային հանրությունը պահանջում էր Թեհրանից միջազգային հսկողություն հաստատել ուրանի հարստացման գործընթացի հարցում և դադարեցնել Արակում ռեակտորի կառուցումը՝ պատժամիջոցների մեղմացման դիմաց: Առաջընթացը բանակցություններում հնարավոր դարձավ, երբ նախագահ ընտրվեց չափավոր ազատական համարվող Հասան Ռոուհանին, սակայն բանակցությունների առաջին փուլը Ժնևում նոյեմբերի 7-9 ապարդյուն ավարտվեց: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |