Իսրայելում ելույթ կունենա հայտնի դաշնակահար Սերգեյ Բաբայանը![]() 25 նոյեմբերի 2013 - 11:44 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 26-ին Իսրայելում միակ համերգով ելույթ կունենա ամերիկահայ դաշնակահար Սերգեյ Բաբայանը: Նրա համերգով Աշդոդի բեմական արվեստների կենտրոնում կբացվի երիտասարդ դաշնակահարների համաիսրայելյան մրցույթը: Սերգեյ Բաբայանը փայլուն երաժիշտ է, Դանիիլ Տրիֆոնովի ուսուցիչն ու հայտնի մանկավարժ: Նրա համերգները միշտ իրադարձություն են: Բաբայանը սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում լեգենդար Վերա Գորնոստաևայի, Լև Նաումովի, Միխայիլ Պլետնյովի և Լև Վլասենկոյի մոտ: Նա ԽՍՀՄ շրջանի այն դաշնակահարներից էր, որոնք խորհրդային համակարգի փլուզման արդյունքում ստիպված եղան մասնակցել մրցույթներին առանց պետության ֆինանսական աջակցության: Առաջին արտասահմանյան ուղևորությունից քիչ անց, Սերգեյ Բաբայանը մի քանի առաջին մրցանակների արժանացավ հեղինակավոր միջազգային մրցույթներում: Դրանց հաջորդեցին բազմաթիվ առաջարկներն ու պայմանագրերը Եվրոպայում, Ճապոնիայում, Նոր Զելանդիայում, Ավստրալիայում, Հարավային Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում և ԱՄՆ-ում: 1989 թվականից Սերգեյ Բաբայանը աշխատում և ապրում է ԱՄՆ-ում: Նա Քլիվլենդի երաժշտական դպրոցի դասախոս է: Նրա երկացանկը հարուստ է դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններով: Բաբայանը համագործակցում է աշխարհի ամենահայտնի սիմֆոնիկ նվագախմբերի հետ, այդ թվում Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի, Քլիվլենդի, Մարինյան թատրոնի սիմֆոնիկի հետ: Աշդոդում նա ելույթ կունենա Աշդոդի դասական նվագախմբի հետ, գրում է culbyt.com-ը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |