Նավթի գինը նվազել է Իրանի հետ «վեցնյակի» համաձայնության ստորագրումից հետո![]() 25 նոյեմբերի 2013 - 13:13 AMT PanARMENIAN.Net - Երկուշաբթի Brent տեսակի նավթի գինը նվազել է մեկ բարելի դիմաց ավելի քան 2 դոլարով Իրանի միջուկային ծրագրի մասին համաձայնության մասին, հայտնում է ВВС-ին: «Ինչն իրոք մտահոգում է շուկաները, դա տեղի կունենա վեց ամսից, երբ իրանական նավթը կարող է լցնել շուկան,-նշել է Phillip Futures սինգապուրցի ներդրումային վերլուծաբան Չի Թաթ Թանը:-Երբ բացվի ամերիկյան շուկան, մենք ակնկալում ենք Brent տեսակի նավթի գնի նվազում, պակաս չափով՝ WTI-ի»: Նրա կարծիքով, այս շաբաթ Brent-ը կարող է նվազել մինչև 107 դոլար մեկ բարելի դիմաց: Մյուս վերլուծաբանները գների հետագա նվազում չեն ակնկալում, քանի դեռ հայտնի չեն դարձել համաձայնության մանրամասները, և ենթադրում են, որ շուկայի վրա մեծ ազդեցություն կունենան ամերիկյան ԿԲ խթանների կասեցումն ու արդյունահանման խափանումները Լիբիայում: «Գներն արձագանքել են պատմական համաձայնության վրա, քանի որ թույլ են տալիս նվազեցնել ռիսկի համար հավելագինը: Սակայն դա թարմ նորություն է, որը չկանխատեսված արձագանք ունեցավ: Գների նվազումը կարող է դադարել և մասնակիորեն վերադառնալ նախկին դիրքերին»,-չի բացառում Սիդնեյում OptionsXpress-ի վերլուծաբան Բեն լը Բրյունը: Մասնավորապես, համաձայնագրի պայմանները կատարելու դեպքում Իրանը կարող է ստանալ նավթի վաճառից ստացած իր 4,2 մլրդ դոլարը, որոնք սառեցված են արևմտյան հաշվեհամարներում: Սպիտակ տան գնահատականով, 2012 թվականից ի վեր Իրանը կորցրեց շուրջ 80 մլրդ դոլար նավթի վաճառքի կրճատման պատճառով, նշում է Ռոսբալտը: Նոյեմբերի լույս 24-ի գիշերը Իրանն ու «վեցնյակը» համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն Իրանը հրաժարվել է Իրանը համաձայնվել է հրաժարվել ուրանի հարստացման նոր ցենտրիֆուգերի տեղադրումից, թույլ տալ միջազգային տեսուչներին այցելել իր միջուկային օբյեկտներ, սառեցնել ծանր ջրի վրա կառուցվող միջուկային ռեակտորի կառուցումը: Փոխարենը Իրանի հանդեպ գործող պատժամիջոցները մասնակիորեն կմեղմացվեն: Ըստ ԶԼՄ-ների, խոսքն առաջին հերթին արտերկրում Իրանի մոտ 4,2 մլրդ դոլար կազմող ակտիվների ապասառեցման մասին է: Սակայն, եթե կես տարվա ընթացքում հանրությունը տեսնի, որ խոստումները չեն կատարվում, պատժամիջոցները կվերականգնվեն ամբողջ ծավալով, զգուշացրել է ԱՄՆ նախագահը: Միջազգային հանրությունը պահանջում էր Թեհրանից միջազգային հսկողություն հաստատել ուրանի հարստացման գործընթացի հարցում և դադարեցնել Արակում ռեակտորի կառուցումը՝ պատժամիջոցների մեղմացման դիմաց: Առաջընթացը բանակցություններում հնարավոր դարձավ, երբ նախագահ ընտրվեց չափավոր ազատական համարվող Հասան Ռոուհանին, սակայն բանակցությունների առաջին փուլը Ժնևում նոյեմբերի 7-9 ապարդյուն ավարտվեց: Հղումներ թեմայով. ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |