Քաթարն ու Քուվեյթը ողջունում են Իրանի և «վեցնյակի» միջև համաձայնագրի ստորագրումը![]() 25 նոյեմբերի 2013 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Քաթարն ու Քուվեյթը ողջունում են Իրանի և «վեցնյակի» միջև Իրանի միջուկային ծրագրի կասեցման մասին համաձայնագրի ստորագրումը և գտնում են, որ դա կնպաստի տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Իրանի արաբ հարևանները, որոնք լռում էին ողջ բանակցությունների ընթացքում, այժմ հրապարակավ իրենց գոհունակությունն են հայտնում: Իրանի, Իրաքի ու Սիրիայի միակ արաբ բարեկամները՝ պաղեստինցիներն անմիջապես հայտարարեցին լիակատար աջակցության մասին, նրանց կարծիքով համաձայնագիրը հնարավոր կլինի օգտագործել որպես Իսրայելի հանդեպ ճնշման միջոց: Արաբական Միացյալ Էմիրություններն ու Բահրեյնը նույնպես հավանություն տվեցին համաձայնագրին: Սիրիայից ու Իրաքից բացի բոլոր մյուս արաբական երկրները, որտեղ ի տարբերություն վերոնշյալների, իշխում են սունիները, կասկածանքով են նայում շիաների կողմից կառավարվող Իրանին և մտահոգված են Արևմուտքի հետ նրա մերձեցման հեռանկարով: Արաբները մտավախություն ունեն, որ համաձայնությունն ու Թեհրանի և Վաշինգտոնի հարաբերությունների ջերմացումը կնպաստի տարածաշրջանում Իրանի ազդեցության հզորացմանը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |