Սիրիայի ազատ բանակի հրամանատարներից մեկն անհետացել է Թուրքիայում![]() 25 նոյեմբերի 2013 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի ազատ բանակի հրամանատարներից մեկը՝ գնդապետ Ռիադ ալ Ասաադը, անհետացել է Թուրքիայում: Ինչպես հայտնում է Alalam-ը, Ասաադն անհետացել է 10 օր առաջ, նրա ընտանիքից ևս նորություններ չկան սոցցանցերում: Ասաադն անհետացել է, երբ ՍԱԲ հրամանատար Սալիմ Իդրիսն ու լիբանանցի փաստաբան Օկաբ Սադկը հրավիրել են նրան հանդիպման անհայտ վայրում: Որոշ կայքեր մեղադրում են Թուրքիայի կառավարությանը: Ասաադը, որը նախկինում ավիացիայի ինժեներ էր, հեռացել է Սիրիայից 2011 թվականի հուլիսին: Սիրիայի ազատ բանակը, որի կազմում հիմնականում Սիրիայի կառավարական զորքերի դասալիքներն են հավաքվել, կազմավորվել է 2011 թվականի հունիսին գնդապետ Ռիադ ալ Ասաադի գլխավորությամբ: ՍԱԲ-ը համարվում է սիրիական ընդդիմության ամենախոշոր զինված խմբավորումներից մեկը: Անդամների թիվը հասնում է 30-50 հազարի: Սիրիայում արդեն երկու տարուց ավելի է շարունակվում են կառավարական ուժերի բախումները զինված ընդդիմության հետ: Ըստ ՄԱԿ տվյալների, Սիրիայում հակամարտության զոհերի ընդհանուր թիվը հասնում է 120 հազարի: Սիրիական իշխանությունները հայտարարում են, որ իրենց դիմակայում են լավ զինված գրոհայիններ: «Ալ Քայիդայի» հետ կապված խմբավորումների մի մասը փորձում է շարիաթի կանոններ հաստատել վերահսկվող տարածքներում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |