Վիկտոր Յուշչենկո. ԵՄ-ն պետք է տնտեսական օժանդակություն ցույց տա Ուկրաինային25 նոյեմբերի 2013 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը կարող է օգնել Կիևին խուսափել իմպերիալիստական մղձավանջից, գրում է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն Financial Times-ում: Ուկրաինացիները հստակ հայտարարեցին եվրաինտեգրմանն աջակցելու մասին: ԵՄ հետ ասոցացման մասին համաձայնագիրը ոչ թե ուղղակի քայլ է դեպի եվրաինտեգրում, այլ միջոց է երկարաժամկետ աշխարհաքաղաքական փոփոխությունների հասնելու, ժողովրդավարության ընդլայնման ու Ուկրաինայում պատմական արդարության վերականգնման համար, հայտարարել է Յուշչենկոն: Ռուսաստանը ձգտում է վերականգնել խորհրդային մոդելը մաքսային միության ու միասնական տնտեսական տարածքի միջոցով, սակայն բոլոր այդ կառույցները միայն մեկ նպատակ ունեն՝ ինքնիշխանությունը հանձնել Ռուսաստանին և փլուզել հարևանների մրցունակ արտադրությունները, վստահ է նախկին նախագահը: Ըստ Յուշչենկոյի, Ուկրաինան համարժեք տնտեսական պատասխան չստացավ ԵՄ-ից Ռուսաստանի կողմից ճնշման պայմաններում: ԵՄ-ն պետք է տնտեսական աջակցություն ցուցաբերի Ուկրաինային ու դատապարտի Ռուսաստանի գործողություններն որպես անթույլատրելի: Ուկրաինայի անդամակցությունը Մաքսային միությանը վատագույն սցենարը կլինի ուկրաինական պետության համար, նրա ժողովրդի ու ԵՄ համար վստահ է նախկին նախագահը, հայտնում է ԻնոՍՄԻ-ն: Հղումներ թեմայով. «Արևելյան գործընկերություն» «Արևելյան գործընկերություն» ծրագիրը ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ-ի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008 թ-ի մայիսի 26-ին Արտաքին հարաբերությունների խորհրդին: 2009 թ-ի մայիսի 7-ին Պրահայում (այն ժամանակ Պրահան նախագահում էր ԵՄ-ում) «Արևելյան համագործակցություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հիմնադիր հանդիպում: Այդ նախագծի գլխավոր նպատակը ԵՄ-ի մերձեցումն է նախկին ԽՍՀՄ երկրների` Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր ՔԿ․ Կիրանցի մոտ ցույցի 2 մասնակից ձերբակալվել է թմրամիջոց պահելու կասկածանքով Կատարվում է նախաքննություն՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ Բագրատ սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Քննարկումը շարունակվում է փակ դռների հետևում, լրագրողները ներկա են եղել հանդիպման առաջին մասին |