Բաքուն արտաքսում է Իրանի դիվանագիտական առաքելության աշխատակիցներին![]() 25 նոյեմբերի 2013 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Բաքվում Իրանի դեսպանատան 4 աշխատակիցներն անցանկալի աձ են հայտարարվել: Իսկ Բաքվում Իրանի մշակութային կենտրոնի աշխատակցին ձերբակալել են 3 ժամով, իսկ հետո ազատ արձակել երկու օրվա ընթացքում Ադրբեջանը լքելու պայմանով: Իրանում այդ գործողությունները գնահատվում են որպես Ադրբեջանի կողմից Վիեննայի կոնվենցիայի խախտում: «2011 թվականից ի վեր Ադրբեջանը կամ արգելում է մուտքը երկիր, կամ արտաքսել է երկրից ծառայողական անձնագրերով 8 աշխատակիցների», գրում է Fars-ը: Չնայած Իրանի բարյացակամ քաղաքականությանը՝ Ադրբեջանը բազմիցս է մերժել մուտքը Իրանի հոգևոր առաջնորդի առաքելությունների աշխատակիցներին, Իրանի հեռուստատեսության նկարահանող խմբին, Իրանի մշակութային կենտրոնի աշխատակցին: Նրանց մերժել են ինչպես օդանավակայանում, այնպես էլ ցամաքային սահմանին: «Իրանի դեմ այդ քայլերն Ադրբեջանը ձեռնարկում է այն ժամանակ, երբ Թեհրանը ռազմավարական աջակցություն է ցուցաբերում Բաքվին՝ Նախիջևանի հետ ցամաքային կապ ստեղծելու համար: Միևնույն ժամանակ, Իրանը պատասխան միջոցներ չի ձեռնարկում, նույնիսկ դրական է արձագանքել Թեհրանում ադրբեջանական մշակութային կենտրոն բացելու Բաքվի խնդրանքին: Մենք ակնկալում ենք, որ Իրանի կառավարությունը համարժեք գնահատական կտա ադրբեջանական կողմի գործողություններին և կկասեցնի այդ երկրի շարունակական ոչ բարեկամական քայլերը»,-գրում է Fars-ը: Իրանում մշակութային կենտրոնները ենթարկվում են Իրանի հոգևոր առաջնորդին: Որպես կանոն, Իրանն օգտագործում է այդ կենտրոններն ապահովելու համար SEPAH ներկայացուցիչների գործունեությունը: Միջադեպը տեղի է ունեցել ադրբեջանա-իրանական լարվածության ֆոնին՝ Իրանը նոտա էր հղել Ադրբեջանին Իրանի մշակութային ժառանգությունը, այդ թվում նաև պարսիկ բանաստեղծ Նիզամիին իրեն վերագրելու համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |