ԱՄՆ-ն սպառնացել է Աֆղանստանին ամբողջությամբ դուրս բերել զորքերը![]() 26 նոյեմբերի 2013 - 11:48 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն սպառնացել է Քարզային ամբողջությամբ դուրս բերել զորքերն Աֆղանստանից 2014 թվականից հետո, եթե նախագահ Քարզայը մոտ ապագայում չստորագրի երկկողմ համաձայնագիրն երկրների միջև: Այդ մասին նոյեմբերի 25-ին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Սյուզան Ռայսը Քարզայի հետ զրույցում, ասվում է Սպիտակ տան կայքում: Հանդիպումն անցել է Քաբուլում: Ռայսը նշել է, որ պայմանագրի ստորագրման ձգձգումը զրկում է իրավիճակը պարզությունից, որն անհրաժեշտ է ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին Աֆղանստանում ռազմական ներկայության ծրագրման համար: Նա հիշեցրել է, որ համաձայնագիրը կոչված է օրենքով պաշտպանելու ամերիկյան զորքերը երկրից հիմնական զորակազմը դուրս բերելուց հետո: Ռայսի հայտարարությունը հնչեց նոր պայմանների ֆոնի վրա, որոնք Քարզայն առաջ քաշեց բանակցություններում: Մասնավորապես, Աֆղանստանի նախագահը պահանջեց ԱՄՆ-ից դադարեցնել ռազմական գործողությունները հասարակ քաղաքացիների տներում ու վերադարձնել այն աֆղաններին, որոնք Գուանտանամոյի բանտում են պահվում, հայտնում է Reuters-ը: Բացի այդ, Քարզայը հայտարարեց, որ համաձայնագիրը կարելի է ստորագրել միայն նախագահական ընտրություններից հետո, որոնք կկայանան Աֆղանստանում 2014 թվականի ապրիլին: Կողմերը հաստատել են երկկողմ համաձայնության տեքստը նոյեմբերի 20-ին: Փաստաթուղթը պետք է ստորագրվեր աֆղանական տոհմերի մեծերի խորհրդում հաստատվելուց հետո: Ավագանին ոչ միայն հավանություն տվեց պայմանագրին, այլ նաև պահանջեց, որպեսզի Քարզայը որքան հնարավոր է շուտ ստորագրի այն: Երկկողմ համաձայնագիրն Աֆղանստանի ու ԱՄՆ միջև, եթե այն կնքվի, թույլ կտա ԱՄՆ զորակազմին մնալ Աֆղանստանում մինչև 2024 թվականը, իսկ հիմնական ուժերը դուրս կբերվեն մինչև 2014-ի ավարտը: Ամերիկյան զինվորականներին իմունիտետ կտրվի տեղական օրենքներից և արտակարգ իրավիճակներում մասնավոր տարածք մտնելու իրավունք: Բացի այդ, պայմանագիրը ենթադրում է բազմամիլիարդանոց օգնություն Աֆղանստանի կառավարությանը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |