Կոժարա. Ուկրաինան ուղղակի հետաձգում է ԵՄ հետ գործընթացը![]() 26 նոյեմբերի 2013 - 14:11 AMT PanARMENIAN.Net - «Ուկրաինան չի հրաժարվում ստորագրել ասոցացման մասին համաձայնագիրը, խոսում ենք այն ժամանակավորապես կասեցնելու մասին, քանի որ այսօրվա դրությամբ, նոյեմբերի 25-ի, երկու կողմերը՝ ԵՄ-ն ու Ուկրաինան պատրաստ չեն դրան»,- հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարան: Ըստ նրա, Ուկրաինայի ԱԳՆ-ն սատարել է կառավարության որոշմանն ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը կասեցնելու մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Նոյեմբերի 21-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը կարգադրեց դադարեցնել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը: Կառավարությունը հանձնարարել է նախարարություններին միջոցներ ձեռնարկել պետական նպատակային, ոլորտային ու տարածաշրջանային ծրագրերում փոփոխություններ կատարելու ուղղությամբ, որոնք միտված կլինեն ԱՊՀ անդամ երկրների հետ առևտրի, արտադրական կոոպերացիայի և տեխնոլոգիաների փոխանակման զարգացմանը՝ «պահպանելու համար աշխատատեղերն ու լուծելու համար այլ սոցիալական հարցեր պետության տնտեսական կայունության բարձրացման հիման վրա»: Ուկրաինա-ԵՄ նախաստորագրված Ասոցացման մասին համաձայնագիրը նախատեսվում էր ստորագրել նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում՝ Արևելյան գործընկերության գագաթաժողովում: Ուկրաինական ընդդիմությունն իր վրդովմունքը հայտնեց այս որոշման վերաբերյալ՝ պաշտոնանկությամբ սպառնալով կառավարությանը, իսկ նախագահին՝ իմպիչմենտով: Կառավարության որոշումից դժգոհ ուկրաինացիները հինգշաբթի երեկոյան դուրս են եկել բողոքի ակցիայի Կիևի կենտրոնում: Հղումներ թեմայով. ![]() ![]() «Արևելյան գործընկերություն» «Արևելյան գործընկերություն» ծրագիրը ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ-ի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008 թ-ի մայիսի 26-ին Արտաքին հարաբերությունների խորհրդին: 2009 թ-ի մայիսի 7-ին Պրահայում (այն ժամանակ Պրահան նախագահում էր ԵՄ-ում) «Արևելյան համագործակցություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հիմնադիր հանդիպում: Այդ նախագծի գլխավոր նպատակը ԵՄ-ի մերձեցումն է նախկին ԽՍՀՄ երկրների` Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |