Վարչակազմ. Իրանը դեռ չի փոխանակի ապասառեցված միջոցներն ազգային արժույթով![]() 26 նոյեմբերի 2013 - 14:46 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում ապասառեցվել են Իրանի մոտ 8 մլրդ դոլար կազմող ակտիվները: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահի աշխատակազմի մամլո քարտուղար Մոհամմեդ Բագեր Նոբհատը: Ինչպես գրում է IRNA գործակալությունը, նա նաև նշել է, որ միջուկային գործարքը դրական կազդի երկրի տնտեսության վրա և պատժամիջոցները ժամանակի հետ կթուլանան: «Ապասառեցված ակտիվները մատչելի են օգտագործման համար, սակայն Իրանը դեռ չի փոխանակի ապասառեցված միջոցներն ազգային արժույթով», նշել է Նոբհատը: Սառեցված ակտիվների կոնկրետ գումարները չեն նշվում, սակայն, ըստ АР, դրանք գնահատվում են 50-75 մլրդ դոլար: Նոյեմբերի լույս 24-ի գիշերը Իրանն ու «վեցնյակը» համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն Իրանը հրաժարվել է Իրանը համաձայնվել է հրաժարվել ուրանի հարստացման նոր ցենտրիֆուգերի տեղադրումից, թույլ տալ միջազգային տեսուչներին այցելել իր միջուկային օբյեկտներ, սառեցնել ծանր ջրի վրա կառուցվող միջուկային ռեակտորի կառուցումը: Փոխարենը Իրանի հանդեպ գործող պատժամիջոցները մասնակիորեն կմեղմացվեն: Ըստ ԶԼՄ-ների, խոսքն առաջին հերթին արտերկրում Իրանի մոտ 4,2 մլրդ դոլար կազմող ակտիվների ապասառեցման մասին է: Սակայն, եթե կես տարվա ընթացքում հանրությունը տեսնի, որ խոստումները չեն կատարվում, պատժամիջոցները կվերականգնվեն ամբողջ ծավալով, զգուշացրել է ԱՄՆ նախագահը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |