Հալեպում զոհվել է օրերս վիրավորված հայ երիտասարդը![]() 26 նոյեմբերի 2013 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Հալեպի Վիլաներ թաղամասում վերքերից մահացել է Տիգրան Մանուկյանը, որը նոյեմբերի 13-ին ևս չորս հայերի հետ վիրավորվել էր հրթիռի բեկորներից: Ինչպես գրում է PERIO NEWS-ը Facebook-ի իր էջում, Տիգրան Մանուկյանի հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 26-ին: PERIO NEWS-ը հայտնում է նաև, որ Հայկական Կարմիր խաչը 270 հազար եվրո կփոխանցի սիրիահայերին, որոնք հաստատվել են Հալեպում: 2,5 տարվա ընթացքում Սիրիայում 65 հայ է զոհվել: Սիրիահայերը հիմնականում բնակվում են Հալեպում և Դամասկոսում: Մինչ պատերազմը հայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ մոտ 10 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում: Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 115 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |