Լեհաստանում ստեղծվել է Հայ-լեհական ասոցիացիա12 ապրիլի 2006 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Լեհաստանում ստեղծվել է Հայ-լեհական ասոցիացիա: Այդ մասին Լեհաստանում PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Ասոցիացիայի նախագահ, Վարշավայի համալսարանի հայոց լեզվի դասախոս Մարգարիտա Երեմյան-Վոզնիակովսկայան: Նրա խոսքերով, Ասոցիացիայի ստեղծման պատճառ հանդիսացավ այն փաստը, որ հայերը վաղուց ի վեր ապրում են Լեհաստանում, սակայն համայնք չեն կազմում, ինչն, իր խոսքերով, հեռացնում է նրանց միմյանցից: Այսօրվա դրությամբ դեռեւս կան չլուծված խնդիրներ, որոնք հիմնականում կապված են Ասոցիացիայի ֆինանսական գոյության հետ: Երեմյան-Վոզնիակովսկայաի խոսքերով, 20 զլոտի կազմող անդամավճարը չի կարող լուծել նույնիսկ չնչին խնդիրները: «Մենք մտադիր ենք իրականացնել մեր գործունեությունը դրամաշնորհների միջոցով»,-նշել է նա` հավելելով, որ արդեն պատրաստ է առաջին միջոցառման փաթեթը, որի կազմակերպիչը կլինի Ասոցիացիան: Երեմյան-Վոզնիակովսկայան հայտարարել է, որ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության տարելիցի օրը, տեղի կունենա միջոցառում, որի շրջանակներում կկազմակերպվի Հայոց ցեղասպանության մասին սլայդերի ցուցադրում: Բոլոր սլայդերը տրամադրել է քարտեզագետ Յարեկ Չերեմինսկին` էթնիկ հայ, որը մտադիր է առաջիկայում փոխել ազգանունը Էդգարյանի: Միջոցառումը տեղի կունենա Վարշավայի Մշակույթի պալատում: Առաջին միջոցառումը կկազմակերպվի բացառապես Ասոցիացիայի անդամների միջոցներով: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիևը ԼՂ հայերի վերադարձը կապում է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» վերադարձի հետ Նա այդպես է պատասխանել Ադրբեջանում Կանադայի դեսպանի ԼՂ հայերի վերադարձի իրավունքի մասին դիտարկմանը ՔԿ. Շահրամանյանի մեքենան առգրավվել է թմրամիջոցների շրջանառության գործի շրջանակում Շահրամանյանը հարցաքննության էր հրավիրվել «Շիրակ» օդակայանում ռումբի մասին ահազանգ է ստացվել․ ՆԳՆ–ն ստուգում է Տեղում ոստիկանական և փրկարարական խմբեր են աշխատում Fastex-ը 230,000 FTN-ով է պարգևատրել հայկական սպորտի 103 ներկայացուցչի FTN-ը Բահամուտ բլոկչեյնի հիմնական թվային ակտիվն է |