Թունիսում ջախջախում են իշխող կուսակցության գրասենյակները![]() 28 նոյեմբերի 2013 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Թունիսի Գաֆս քաղաքում ցուցարարները ջախջախել են իշխող իսլամիստական «Ան Նահդա» կուսակցության գրասենյակը: Ցուցարարները պահանջել են գործող ռեժիմի հրաժարականը և վանկարկել են իսլամիստներին դատապարտող կարգախոսներ, որոնք Թունիսում իշխանության եկան արաբական գարնան ալիքի վրա: Նոր կառավարությունը չկարողացավ լուծել երկրի խնդիրները և աճող սոցիալական դժգոհությունը կրկին «դուրս է եկել» փողոց, հայտնում է euronews-ը: 2011 թվականի հունվարի 14-ին Թունիսի նախագահ Զին էլ Աբիդին Բեն Ալին ստիպված եղավ հեռանալ երկրից զանգվածային ցույցերի ճնշման ներքո: Նա քաղաքական ապաստան ստացավ Սաուդյան Արաբիայում, որտեղ էլ բնակվում է մինչ օրս: 2012 թվականի հունիսի 13-ին Բեն Ալին հեռակա կարգով Թունիսի Ռազմական տրիբունալի կողմից դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 2011 թ. ցույցերը ցրելու ժամանակ ցուցարարների սպանության համար: Թունիսը Հյուսիսային Աֆրիկայի առաջին պետությունն էր, որտեղ սկսվեց «արաբական գարունը»: Նախագահի պաշտոնանկությունից հետո իշխանության եկան իսլամիստները, որոնց կառավարումը չբարելավեց սոցիալ-տնտեսական իրավիճակն երկրում: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |