ՀՀ բանկային համակարգի նվաճումները դեկտեմբերի 17-18-ը կներկայացվեն ցուցահանդեսում![]() 28 նոյեմբերի 2013 - 14:39 AMT PanARMENIAN.Net - «Էմփայր» բիզնեսի աջակցման կենտրոնը և «Էմփայր միջազգային էքսպո կենտրոնը» դեկտեմբերի 17-18-ը Երևանում նախաձեռնել են իրականացնել «Բանկեր, վարկեր և ներդրումներ» խորագրով էքսպո: Ցուցահանդեսը նպատակ ունի ներկայացնել Հայաստանի բանկային համակարգի լավագույն ձեռքբերումները, բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների դերը գործարարության զարգացման, հատկապես, փոքր և միջին ձեռնարկատիրության խրախուսման, աշխատատեղերի ստեղծման գործընթացներում: «Էմփայր միջազգային էքսպո կենտրոնի» տնօրեն Փույա Հոսսեինիի խնդրանքով, Հայաստանի բանկերի միությունը ևս մասնակցեց այս միջոցառման նախապատրաստման գործին: Էքսպոյի շրջանակներում բոլոր մասնակից բանկերին կտրամադրվեն սերտիֆիկատներ և մրցանակներ: Իրենց էքսպո տարածքում մասնակիցները գովազդային վահանակներ, պոստերներ և այլ նյութեր տեղադրելու հնարավորություն կունենան: Էքսպոյին կարող են մասնակցել բանկեր, վարկային կազմակերպություններ, ապահովագրական ընկերություններ, գնահատման և փորձագիտական գործակալություններ, ներդրումային ընկերություններ և ֆոնդեր, աուդիտորական, հաշվապահական ընկերություններ, միջազգային դոնոր կազմակերպություններ, հայտնում է Հայաստանի բանկերի միության մամլո ծառայությունը: Էքսպոյի համար կտպագրվի մասնակիցների կատալոգ, իրենց լոգոներով և պաշտոնական տվյալներով: Հայաստանի բանկերի միությունը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի միություն է: Միությունն իրավաբանական անձ է, որը հանդիսանում է շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացած շահույթը մասնակիցների միջև չբաշխող ոչ առևտրային կազմակերպություն: ՀԲՄ-ն ներկայացնում է Հայաստանի տարածքում գործող բոլոր 21 բանկերի շահերը: Միությունը Բանկերի եվրոպական ֆեդերացիայի անդամ է: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |