«Ռոսատոմը» կօգնի ՀԱԷԿ-ին հզորացնել միջուկային անվտանգությունը![]() 28 նոյեմբերի 2013 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի կառավարությունը համաձայնագիր կստորագրի ՀՀ կառավարության հետ միջուկային անվտանգության ոլորտում համագործակցության մասին: Ինչպես հայտնում է «Ռոսբալտը», «Ռոսատոմին» նման հանձնարարություն է տվել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: «Հանձնարարել ատոմային էներգետիկայի պետական «Ռոսատոմ» կորպորացիային ՌԴ ԱԳՆ ու «Ռոստեխնադզորի» հետ համատեղ բանակցել հայկական կողմի հետ և պայմանավորվածության հասնելու դեպքում ՌԴ կառավարության անունից ստորագրել այդ համաձայնագիրը»,-ասվում է վարչապետի կարգադրության մեջ, որը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում: Համաձայնագրի նախագծում ասվում է, որ կողմերը համագործակցում են «կատարելագործելու համար ՀՀ միջուկային անվտանգության ենթակառուցվածքները Հայկական ԱԷԿ-ի շահագործման ու նոր էներգաբլոկերի կառուցման ոլորտում»: Աշխատանքն այդ ուղղությամբ կտարվի ըստ ՄԱԳԱՏԷ-ի հանձնարարականների: Ենթադրվում է, որ համագործակցությունը զարգանալու է մի քանի ուղղություններով, այդ թվում նորարարական միջուկային էներգետիկ սարքերի մշակման ոլորտում: Կողմերը մտադիր են նաև կատարելագործել միջուկային անվտանգությունն օգտագործված միջուկային վառելիքի ու ռադիոակտիվ թափոնների հարցում: Հայաստանի կառավարությունը 2012 թ. ապրիլին 10 տարով երկարացրել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը: Կառավարական որոշման մեջ ասվում է, որ ըստ ՀՀ գործող օրենսդրության, ՀԱԷԿ երկրորդ բլոկի շահագործման լիցենզիան տրվել է 2011 թվականին 10 տարի ժամկետով, սակայն, ըստ շահագործման պայմանների, լիցենզիայի ժամկետը սպառվում է 2016 թվականի սեպտեմբերի 1-ին: Սեպտեմբերի 13-ին կառավարության նիստից հետո Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ, որի համաձայն ԱԷԿ շահագործման ժամկետը կերկարացվի մինչև 2026 թվականը: Համապատասխան պայմանավորվածություն էր ձեռք բերվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ի հանդիպման ժամանակ: Կողմերը պայմանավորվել են, որ «Ռոսատոմը» հայաստանցի փորձագետների հետ միասին կաշխատի նախագծի իրականացման վրա: ՀԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976 թվականին: 1989 թ. կայանը փակվեց անվտանգության նկատառումներով, իսկ 1995 թ. ԱԷԿ 404 ՄՎտ երկրորդ բլոկը վերագործարկվեց: Հայաստանը մտադիր է կառուցել մոտ 1000 ՄՎտ հզորությամբ նոր էներգաբլոկ, որի համար պահանջվում է մոտ 5 մլրդ դոլար: Հղումներ թեմայով. Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |