Հայաստանը զարգացնում է հարաբերությունները Մարոկկոյի հետ

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին Հայաստանում Մարոկոյի Թագավորության նորանշանակ դեսպան Աբդելջալիլ Սոբրին (նստավայրը` Կիեւ) իր հավատարմագրերի պատճենները հանձնեց, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Շնորհավորելով հյուրին նշանակման կապակցությամբ Վ. Օսկանյանը հաջողություններ մաղթեց դեսպանին իր պատասխանատու առաքելության մեջ: Հանդիպման ընթացքում բարձր գնահատելով արաբական աշխարհի հետ Հայաստանի ավանդական սերտ կապերը, երկուստեք պատրաստակամություն հայտնվեց կոնկրետ քայլեր ձեռնարկել Հայաստանի եւ Մարոկկոյի միջեւ համագործակցության զարգացման համար: Այդ առումով նշվեց իրավապայմանագրային դաշտի համալրման եւ պաշտոնական փոխայցելությունների կազմակերպման առաջնահերթությունը: Այնուհետեւ քննարկվեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հետ կապված հարցեր, ինչպես նաեւ մտքեր փոխանակվեցին հակամարտությունների կարգավորման շուրջ: Դեսպանը Մարոկկոյի արտաքին գործերի նախարարի անունից Վ. Օսկանյանին հրավիրեց այցելելու Ռաբաթ:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---