ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Ջան-ջան» ծառայությունը կմատուցվի ավելի գրավիչ պայմաններով![]() 29 նոյեմբերի 2013 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Այժմ, ակտիվացնելով «Ջան-ջան» ծառայությունը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Բարբառ» սակագնային պլանի բաժանորդները կարող են նաև վայելել անսահմանափակ ինտերնետի հնարավորությունները, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը: «Ջան-ջան» ծառայությունը հասանելի է երկու տարբերակով: I տարբերակն ակտիվացնելով՝ շաբաթական 700 դրամի դիմաց բաժանորդը ստանում է անսահմանափակ ինտերնետ և սակագնային պլանի ներսում ՀՀ մարզերից անսահմանափակ թվով զանգեր կատարելու հնարավորություն: Իսկ II տարբերակով նախկին 700-ի փոխարեն շաբաթական ընդամենը 500 դրամի դիմաց բաժանորդը ստանում է սակագնային պլանի ներսում ՀՀ մարզերից անսահմանափակ թվով զանգեր կատարելու հնարավորություն: Հիշեցնենք, որ, ինչպես և նախկինում, «Ջան-ջան» ծառայությունն ակտիվացրած բաժանորդները շաբաթ և կիրակի օրերին Երևանից նույնպես կարող են կատարել անսահմանափակ թվով զանգեր սակագնային պլանի ներսում, իսկ I տարբերակն ակտիվացրած լինելու դեպքում՝ նաև օգտվել ինտերնետից: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |