Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակի» նոր թեկնածուն Լարի Քինգն է29 նոյեմբերի 2013 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Լեգենդար հեռուստամեկնաբան, ամերիկյան CNN հեռուստաընկերության նախկին հաղորդավար Լարի Քինգը ներկա է գտնվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Լոս Անջելեսում տեղի ունեցած հեռուստամարաթոնին: Հեռուստամարաթոնի շրջանակում Քինգը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, որը հայտնի հեռուստահաղորդավարին հրավիրել է Ղարաբաղ: Լարի Քինգը տվել է իր համաձայնությունն ու, հավանաբար, շուտով կայցելի Արցախի Հանրապետություն: Ադրբեջանական մամուլն արդեն գրել է, որ այդ դեպքում Ադրբեջանի ԱԳՆ-ն Լարի Քինգին կընդգրկի «սև ցուցակում»: Օգոստոսի 2-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հրապարակեց իր հայտնի «սև ցուցակը», բաղկացած 335 անձանց անուններից, որոնք այցելել են Արցախ: Ավելի ուշ Բաքվում կարծիքներ հնչեցին, որ ՎՈւԱՄ անդամ պետությունները՝ Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանն ու Մոլդովան պետք է «համաձայնագիր կնքեն այդ երկրներում «սև ցուցակների» փոխադարձ տարածման մասին: Առաջարկվեց նաև նմանատիպ համաձայնագիր կնքել Թուրքիայի հետ: Նշենք, որ ցուցակում հայտնվածներից ոչ ոք ափսոսանք չի հայտնել Արցախ այցելելու համար: Հակառակը, ով մեկ անգամ այցելել է, ցանկություն ունի ևս մեկ անգամ լինել այնտեղ: Ղարաբաղ այցելած մարդիկ, որոնք չգտան իրենց անուններն այդ ցուցակում, կոչ արեցին Ադրբեջանի ԱԳՆ-ին իրենց ևս ընդգրկել «սև ցուցակում»՝ շտկելով սխալը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |