Թուրքահայ լրագրող. Կվերադառնամ, երբ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը29 նոյեմբերի 2013 - 16:01 AMT PanARMENIAN.Net - «Եթե Թուրքիայում հայտնի է, բայց պատժված չէ Հրանտ Դինքի իսկական մարդասպանը, եթե այնտեղ արգելված է Դիարբեքիրումայցելել Արամ Տիգրանի շիրիմն ու եթե չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը, ապա այդ երկրում ապրել չի կարելի»,- հայտարարել է հայազգի լրագրող Ջեվաթ Սինեթը, որն այժմ բնակվում է Բելգիայում՝ հավելելով, որ Թուրքիա կվերադառնա միայն այն ժամանակ, երբ այդ ամենը վերանայվի: Նա նշում է, որ լրագրողները Թուրքիայում գրում են միայն այն, ինչ նրանց ասում է պետությունն ու պաշտոնյաները, իսկ նրանց, ով փորձում են ճշմարտությունը գրել, ձերբակալում են: Ըստ BIA Մեդիայի, ձերբակալված է 66 լրագրող ու 27 խմբագիր: 66-ից 36-ը քրդեր էին, նրանք բանտում են հոկտեմբերից: Ջեվաթ Սինեթն ապրում էր Ադանայում և 1993 թվականից ի վեր զբաղվում էր լրագրությամբ, սակայն ստիպված եղավ հեռանալ Թուրքիայից: Նա գրում էր երկրի ազգային փոքրամասնությունների մասին: «Հորեղբայրս՝ Տիգրան Գազերյանը, ապրում էր Սիրիայում, Ղամիշլիում, մյուսը՝ Նիդերլանդներում: Ընտանիքս ցրված է աշխահով մեկ: Չէի կարող գրել հարցաշարում, որ հայ եմ, քրիստոնյա: Ավելի ուշ իմացա, որ ընտանիքս ու հայրս Հայոց ցեղասպանության զոհերից են: Պարտք ունեմ ապագա սերունդների առջև, ուստի պետք է ճշմարտությունը պատմեմ Հայոց ցեղասպանության մասին»,- գրել է Սինեթը: Նա ստիպված էր հեռանալ Թուրքիայից հայազգի զինվոր Սևակ Բալիկչիի սպանության մասին հոդվածից հետո,գրում է BIANET-ը: Արամ Տիգրանը հայկական ծագումով հայտնի երաժիշտ է, նվագել է սազի վրա: Երկար ժամանակ ապրել է արտերկրոմ: Մահացել է 2009 թ. Փարիզում: Թուրքիայի իշխանություններն երկար ժամանակ թույլ չէին տալիս հուղարկավորել նրան հայրենի Դիարբեքիրում, դա հաջողվեց նրա մահվանից միայն կես տարի անց: Թուրքական բանակի հայազգի զինվոր Սևակ Բալիկչին սպանվեց իր զինակցի ձեռքով ապրիլի 24-ին: Դատարանն առաջին իսկ նիստում ազատ արձակեց Աղաօղլուին, իսկ զինդատախազը մեղադրական ակտում պահանջում է 9 տարվա ազատազրկում անփութության պատճառով սպանության համար: Մինչդեռ դատարանում բարձրաստիճան զինվորականներից մեկը հայտարարեց, որ Սևակի սպանությունից հետո նրան է մոտեցել զինվորներից մեկն ու պատմել է, որ Աղաօղլուն ասել է Սևակին. «Չաղլիկ, ես քեզ կսպանեմ»: Մյուս վկաները հերքում են դա: Հղումներ թեմայով. Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը Թյուրքագետ․ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն անվերջանալի պահանջներ, որոնք անդադար առաջադրվելու են մեզ «Պայմանագիր չի լինելու, փոխարենն անընդհատ առաջանալու են նոր պահանջներ՝ ամեն հաջորդն ավելի ծայրահեղ»,–գրել է նա ՆԳՆ–ն` պայթյունի մասին․ Արտահոսք է եղել 3 հեղուկ գազի, 1 դիզելի և 1 բենզինի ցիստեռնից Հեղուկ գազի ցիստեռնները եղել են յուրաքանչյուրը 37 տոննա ծավալով ՏԿԵՆ. Գետերի վարարումներից առաջ «ՁորաՀԷԿ»-ի ամբարտակն ամբողջական լցված է եղել, ջուր բաց չի թողնվել «ՁորաՀԷԿ»-ի լիցենզիայի թույլտվությունն ավարտվում է 2025 թվականի հունվարի 1-ին |