ԱՄՆ-ն կես տարով երկարացրել է իրանական նավթի գնման համար պատժամիջոցների մեղմացումը![]() 30 նոյեմբերի 2013 - 12:02 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն կես տարով երկարացրել է իրանական նավթի գնման համար պատժամիջոցների մեղմացումը: Չինաստանը, Հնդկաստանն ու Կորեայի Հանրապետությունն այլևս չեն ենթարկվի ամերիկյան պատժամիջոցների Իրանի հետ առևտրային հարաբերությունների համար՝ նրանց կողմից իրանական հում նավթի գնման զգալի կրճատման դիմաց, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: ԱՄՆ Պետքարտուղարությունն Իրանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի շրջանակներում պետք է որոշի, թե արդյոք իրանական նավթի սպառողները կրճատել են գնումները: Պատժամիջոցների գործողությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին որոշումն ընդունվեց անմիջապես այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն ու 5 այլ տերություններ Ժնևում համաձայնեցրին Իրանի դեմ պատժամիջոցների մեղմացումը՝ Թեհրանի կողմից միջուկային ծրագրի մասնակի կասեցման դիմաց: «Մենք կշարունակենք պատժամիջոցների կիրառումը հաջորդ վեց ամիսներին, մինչև որ համոզվենք, որ Իրանի միջուկային ծրագիրն իրականացվում է բացառապես խաղաղ նպատակով»,-ասվում է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի պաշտոնական հայտարարության մեջ: Մինչդեռ Իրանի Ատոմային էներգետիկայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին հայտնել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը փորձագետների է գործուղել Արակի ծանր ջրի գործարան, և նպատակը տեսչական այցը չէր: Քամալվանդին հայտնել է, որ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Յուկիա Ամանոյի Թեհրան այցից հետո իրանական կողմը դրական է պատասխանել ՄԱԳԱՏԷ-ի հարցմանը: Ավելին, ասվում է, որ ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցչի սկզբնական հարցումը վերաբերում էր Արակում ծանր ջրի արտադրության գործարան այցելությանը, ոչ թե ռեակտորի, քանի որ ռեակտորի տեսչական այցերը սովորաբար անցնում են երեք ամիսը մեկ, հայտնում է ՌԲԿ-ն: Նոյեմբերի լույս 24-ի գիշերը Իրանն ու «վեցնյակը» համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն Իրանը հրաժարվել է Իրանը համաձայնվել է հրաժարվել ուրանի հարստացման նոր ցենտրիֆուգերի տեղադրումից, թույլ տալ միջազգային տեսուչներին այցելել իր միջուկային օբյեկտներ, սառեցնել ծանր ջրի վրա կառուցվող միջուկային ռեակտորի կառուցումը: Փոխարենը Իրանի հանդեպ գործող պատժամիջոցները մասնակիորեն կմեղմացվեն: Ըստ ԶԼՄ-ների, խոսքն առաջին հերթին արտերկրում Իրանի մոտ 4,2 մլրդ դոլար կազմող ակտիվների ապասառեցման մասին է: Սակայն, եթե կես տարվա ընթացքում հանրությունը տեսնի, որ խոստումները չեն կատարվում, պատժամիջոցները կվերականգնվեն ամբողջ ծավալով, զգուշացրել է ԱՄՆ նախագահը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |