Իվան Ահեղ, Իպոլիտ, իշխան Միշկին. Կյանքից հեռացավ սիրված ռուս դերասան Յուրի Յակովլևը30 նոյեմբերի 2013 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Երկարատև և ծանր հիվանդությունից հետո Մոսկվայում 85 տարեկան հասակում վախճանվել է ԽՍՀՄ ժողովրդական դերասան Յուրի Յակովլևը: Դեկտեմբերի 4-ին Վախթանգովի անվան թատրոնում, որի բեմում էր հանդես գալիս մեծ դերասանը, առաջիկա «Նավամատույց» ներկայացումը կնվիրվի նրա հիշատակին: Թատրոնի տնօրեն Կիրիլ Կրոկը հայտնել է, որ Յուրի Յակովլևը մահացել է հիվանդանոցում: «Նա ուշագնաց էլ եղել և նրան տեղափոխել էին հիվանդանոց»,-ասել է նա: ԽՍՀՄ ժողովրդական դերասան Յուրի Յակովլևը ծնվել է 1928 թվականի ապրիլի 25-ին, Մոսկվայում, իրավաբանի ընտանիքում։ Սովորել է երեկոյան դպրոցում, աշխատել է որպես ավտոմեխանիկի օգնական: 1952 թվականին ավարտել է Շչուկինի անվան թատերական ինստիտուտը: 1952 թվականից հանդես է եկել Եվգենի Վախթանգովի անվան թատրոնի բեմում: Յակովլևը խաղացել է 100-ից ավելի դերեր թատրոնում և կինոյում: Կինոյում դերասանը սկսել է նկարահանվել է 1956 թվականից: Իսկ ճանաչում նրան բերեց իշխան Միշկինի դերակատարումը Ֆյոդոր Դոստոևսկու «Ապուշը» վեպի էկրանավորման մեջ: Հանդիսատեսը հատկապես սիրեց նրա դերակատարումները Էլդար Ռյազանովի ֆիլմերում: Նրա ամենահայտնի աշխատանքներից են «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» ֆիլմում Իվան Ահեղի, «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ» ֆիլմում Իպոլիտի դերերը: Photo: zerno.ros.ru Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ոսկեպարցի. Երբ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը մեջտեղից հանեն՝ կմտածենք, որ իրոք խաղաղության համար են սա անում «Աշխարհում կա՞ մի երկիր, որտեղ շահեկան դիրքերը հանձնում են թշնամուն, թե գուցե խաղաղություն լինի, գուցե ոչ»,–ասել է նա ԱԽ քարտուղար․ Կիրանցում 4 շինություն կա, որ 1976–ի քարտեզով չի մնում ՀՀ տարածքում Նա հավելել է, որ այդ բոլոր խնդիրները լուծվելու են Կիրանցեցիները գիշերել են ճանապարհին, ոստիկաններն անցակետ են տեղադրել Սարիգյուղ-Բերքաբեր գյուղերի խաչմերուկում Նրանք նշել են, որ 25 հա ականապատ հողերը միշտ են եղել հայկական վերահսկողության տակ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է սկսվել Ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է Բանկում կատարել 500,000 և ավելի դրամին համարժեք արտարժույթի փոխարկում |