Հալեպի հայկական թաղամասերը հրթիռակոծվում են

Հալեպի հայկական թաղամասերը հրթիռակոծվում են

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 29-ին Հալեպի Սուլեյմանիե և Նոր գյուղ թաղամասերում երկու հրթիռ է պայթել, որոնցից մեկը` հայկական «Զվարթնոց» եկեղեցու բակում, որի հետևանքով հայազգի Անդո Թութունջյանը թեթև վիրավորվել է: Ինչպես հայտնում է Facebook-ի իր էջում Perio News-ը, երեխան անհրաժեշտ օգնություն և բուժում է ստացել և այժմ տանն է:

Երկրորդ հրթիռը պայթել է Սուլեյմանիե թաղամասի կենտրոնում: Վերջին օրերին Հալեպի հայկական թաղամասերն արդեն երկրորդ անգամ են հրթիռակոծվում: Զոհեր չկան, սակայն տներին զգալի նյութական վնաս է հասցվել:

Հայերը Սիրիայում բնակվում են հիմնականում Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը հայերի թիվը հասնում էր 80 հազարի: Այժմ մոտ 10 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում:

Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 120 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---