ՆԱՏՕ-ն կքննարկի Ուկրաինայում ստեղծված իրավիճակը 3 դեկտեմբերի 2013 - 15:39 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի 28 անդամ պետությունների ԱԳ նախարարները դեկտեմբերի 3-ին կքննարկեն Ուկրաինայում ստեղծված իրավիճակը: Ակնկալվում է, որ դա տեղի կունենա Բրյուսելում: «Ուկրաինան որպես այդպիսին ձևականորեն չկա հանդիպման օրակարգում, սակայն, մենք ակնկալում ենք, որ Ուկրաինայի հարցը կքննարկվի այսօր գործընկեր երկրների հետ հարաբերությունների մասին առաջիկա բանավեճում»,-հայտնել է «ՌԻԱ Նովոստիին» պաշտոնյան ՆԱՏՕ-ի կենտրոնակայանից, որը սակայն չի ցանկացել նշել իր անունը: Դեկտեմբերի 5-6-ին տեղի կունենա ԵԱՀԿ նստաշրջանը, որտեղ նախագահելու է Ուկրաինան: Չի բացառվում, որ երկրի խնդիրները կքննարկվեն նաև դեկտեմբերի 4-ին, երբ տեղի կունենա Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումը: Դեկտեմբերի լույս 1-ի գիշերը Կիևի կենտրոնում եվրաինտեգրման կողմնակիցների հանրահավաքը վերաճեց իրավապահների հետ կոշտ դիմակայության: Արդյունքում հատուկ նշանակության ուժերը սկսեցին մարդկանց դուրս մղել հրապարակից: Կիրակի օրը հանրահավաքի մասնակիցները կրկին զբաղեցրին հրապարակը: Ուկրաինայի մայրաքաղաքում բախումներ տեղի ունեցան ցուցարարների և միլիցիայի միջև, արդյունքում տուժեց 165 մասնակից: Նոյեմբերի 21-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը կարգադրեց դադարեցնել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը` հիմնավորելով դա առևտրային հարաբերությունների բարդացմամբ Ռուսաստանի և ԱՊՀ երկրների հետ: Նախագահը խոստացել է վերադառնալ ԵՄ հետ ասոցացման հարցին այդ հարցերի կարգավորումից հետո: Ուկրաինայի կառավարության այդ որոշումը պատճառ դարձավ Կիևում եվրաինտեգրման կողմնակից ակտիվիստների բողոքի ակցիաների համար: Մինչդեռ վատթարացավ իրավիճակը երկրի շուկայում. անկում գրանցեցին պարտատոմսերը, բորսայի վարկանիշները: Գերագույն ռադան պահանջում է կառավարության հրաժարականը, իսկ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը պետական այցով մեկնել է Չինաստան, որը կտևի մինչև դեկտեմբերի 6-ը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |