Al Jaarida. Օբաման մտադիր է Իրան այցելել![]() 3 դեկտեմբերի 2013 - 16:41 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 2014 թվականի կեսին մտադիր է Իրան այցելել, հայտնում է Քուվեյթի Al Jaarida թերթը Վաշինգտոնում դիվանագիտական աղբյուրների վրա հղումով: Ասվում է, որ կողմերը բանակցում են այդ այցի վերաբերյալ և արդեն առաջիկայում Իրանի նախագահը պաշտոնական հրավեր կուղարկի Օբամային և կհրավիրի Թեհրան: Վաշինգտոնի և Թեհրանի միջև հարաբերությունների ջերմացումը տեղի ունեցավ Իրանում նախագահական ընտրություններից հետո: Ինչպես հայտնի է, հաղթեց Արևմուտքի հարցում պրագմատիկ մոտեցման կողմնակից, քաղաքական գործիչ և աստվածաբան Հասան Ռոուհանին: Իրանի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Ռոուհանին, ստանալով հոգևոր առաջնորդ Ալի Համենեիի հավանությունը, սկսեց դիվանագիտական քայլեր ձեռնարկել, ուղղված հակաիրանական պատժամիջոցների վերացմանը: Ժնևում Իրանի ու «վեցնյակի» միջև բանակցությունների արդյունքում կողմերը միջանկյալ համաձայնության հասան պատժամիջոցները մեղմացնելու վերաբերյալ Թեհրանի կողմից 6 ամսով միջուկային ծրագիրը սառեցնելու դիմաց: Դիվանագիտական հարաբերություններն Իրանի ու ԱՄՆ միջև խզվեցին 1979 թվականին, իսլամական հեղափոխությունից հետո, երբ պատանդ վերցվեցին Թեհրանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները: ԱՄՆ դեսպանատան 52 աշխատակիցներ ազատ արձակվեցին 444 օր անց՝ 1981 թ.: Պատանդները ազատ արձակվեցին Ալժիրի կառավարության միջնորդությամբ, Ռոնալդ Ռեյգանի երդմնակալության օրը: ԱՄՆ-ում Իրանի շահերը ներկայացնում է Պակիստանի դեսպանատունը: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |