Թուրքիան սահմանին նոր ջերմացույց համակարգեր կտեղադրի![]() 3 դեկտեմբերի 2013 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Թուրքական Aselsan ընկերությունը սկսել է Թուրքիայի զինված ուժերին նոր էլեկտրոնային օպտիկական համակարգեր մատակարարել, հայտնում է Jane's-ը: Համակարգերը օգտագործվելու են Թուրքիայի սահմանային հսկողության համար՝ Սահմանային հսկողության ինտեգրված կառավարման (IBMAP) նախագծի շրջանակում: Այդ ծրագրի արժեքը կազմում է 12,3 մլն եվրո, որի 75 տոկոսը վճարվում է Եվրամիության բյուջեից: Թուրքիայի ցամաքային ուժերը ստացել են 187 ստացիոնար Falconeye-MW ջերմացույց համակարգեր հսկողության վայրերում մշտական տեղադրման համար, ինչպես նաև 30 շարժական Eye Mobile ջերմացույց համակարգեր: Falconeye-MW համակարգը բաղկացած է ջերմացույց տեսախցիկից, որն աշխատում է ինֆրակարմիր սպեկտրում, լազերային հեռաչափից, որը թույլ է տալիս որոշել օբյեկտների հեռավորությունը մինչև 20 կմ տարածության վրա: Բացի այդ, ջերմացույց համակարգերը հագեցած են GPS-ով ու թվային կողմնացույցով: Սահմանային հսկողության ինտեգրված կառավարման նախագիծն իրականացվում է Եվրամիության պնդմամբ: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է միասնական սահմանապահ ծառայություն ստեղծել, որը սահմանային գոտում կկատարի այն գործառույթները, որ այժմ կատարում են զինվորականները, ժանդարմերիան ու ոստիկանությունը, հայտնում է Lenta.ru-ն: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |