Բաքուն ապատեղեկատվություն է տարածել թե հայերն ադրբեջանցի զինվորի են վիրավորել 3 դեկտեմբերի 2013 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական ԶԼՄ-ներն այսօր ապատեղեկատվություն են տարածել, որի համաձայն «հայկական ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով իբր ադրբեջանցի զինվոր է վիրավորվել»: Մասնավորապես, ինչպես գրում է ԱՊԱ գործակալությունը, պատահարը գրանցվել է շփման գծի Խոջավենդի ուղղությամբ: Վիրավորվել է ադրբեջանական բանակի 19-ամյա զինվոր Ալիսի Ֆիրդովսի օղլու Մուրադովը, որը զորակոչվել է իսկական զինվորական ծառայության Ադրբեջանի Շամախի շրջանից: «Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ոչ մի առնչություն չունեն այդ միջադեպի հետ»,-հայտարարել է ԼՂՀ ՊԲ մամլո ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը, մեկնաբանելով ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվությունը, հայտնում է Panorama.am-ը: Նա հավելել է, որ Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |