Սիրիայի գծով խորհրդաժողովի մի մասը կարող է անցնել Ժնևից դուրս![]() 4 դեկտեմբերի 2013 - 12:46 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ում դիտարկում են հունվարի 22-ին կայանալիք Սիրիայի գծով խաղաղ խորհրդաժողովի մի մասը Ժնևից դուրս անցկացնելու հնարավորությունը, քանի որ քաղաքի հյուրանոցներում չեն լինի ազատ համարներ: Դա հաստատել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: «Դիտարկվում է կոնֆերանսի մի մասը Ժնևից դուրս անցկացնելու հնարավորությունը: Ուղղակի այն պատճառով, որ հյուրանոցներում չեն լինի ազատ համարներ»,-ասել է նա: Ըստ նրա, խոսքը գնում է համաժողովի մեկ օրը Շվեյցարիայի մի այլ քաղաքում, հավանաբար, Մոնտրյոյում անցկացնելու մասին: Նեսիրկին նշել է, որ այդ հարցը չի քննարկվում: «Դա պարտադիր չէ: Ինչպես գիտեք, գլխավորն այդ խորհրդաժողովում ոչ թե Ժնևն է, այլ Սիրիան»,-ասել է ՄԱԿ ներկայացուցիչը: Ազատ տեղերի բացակայությունը Ժնևի հյուրանոցներում հունվարի 22-ին բացատրվում է նրանով, որ այդ ժամանակ քաղաքում անցնելու է ժամացույցների ամենամյա ցուցահանդեսը: Բացի այդ, Դավոսում, որը Ժնևի մերձակայքում է, անցնելու է Համաշխարհային տնտեսական համաժողովը: «Ժնև-2» անցկացման հարցում առաջացած բարդությունները մատնանշել է Սիրիայի գծով ՄԱԿ և ԱՊԼ հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին շվեյցարական РТС հեռուստաալիքին: Նոյեմբերի 25-ին ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտնեց, որ Սիրիայի գծով խաղաղ խորհրդաժողովը կհրավիրվի հունվարի 22-ին: ՄԱԿ և ԱՊԼ հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին կոչ արեց կառավարությանն ու ընդդիմությանը որքան հնարավոր է շուտ որոշել մասնակիցների կազմը և հույս հայտնեց, որ կողմերը կդադարեցնեն կրակը, չսպասելով խորհրդաժողովի մեկնարկին: Սիրիայի անդամակցությունն ԱՊԼ-ին կասեցվեց 2011 թվականի նոյեմբերին: 2013 թ,. մարտին ԱՊԼ-ն մտադիր էր ճանաչել սիրիական ընդդիմությանը որպես այդ երկրի օրինական ներկայացուցիչ: Ըստ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, դա նշանակում է, որ ԱՊԼ-ն հրաժարվել է սիրիական հակամարտության խաղաղ կարգավորումից: Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 126 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |