«Ամերիա» ընկերությունների խումբը հիվանդ երեխաների համար հերթական աճուրդը կանցկացնի![]() ![]() PanARMENIAN.Net - Դեռևս 4 տարի առաջ «Ամերիա» ընկերությունների խումբը որոշեց իր սոցիալական քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը՝ օգնությունն ուռուցքաբանական հիվանդություններով տառապող երեխաներին: Այդ նպատակով ամեն տարի «Ամերիա» ընկերությունների խումբը բարեգործական աճուրդ է կազմակերպում, որից ստացված միջոցներն ուղղվում են այդ երեխաների բուժմանն ու կյանքը փրկելուն: Ինչպես դեկտեմբերի 4-ին Երևանում հայտարարեց Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, նախորդ տարվա աճուրդի արդյունքում և 2013 թ. հաջողվել է շուրջ 100 մլն դրամ հավաքագրել, որից շուրջ 79 մլն դրամ հավաքվել է աճուրդի շնորհիվ, 21 մլն դրամը փոխանցել է «Ամերիա» ընկերությունների խումբը, իսկ 1 մլն դրամը փոխանցվել է բանկի աշխատակիցների կողմից, որոնք ամեն ամիս բանկի հատուկ հաշվեհամարին են փոխանցում իրենց աշխատավարձի որոշ մասը: Այդ նախաձեռնության շրջանակներում 2013 թ. 22 երեխա ֆինանսական աջակցություն է ստացել: Այս տարի բարեգործական աճուրդը, որը կրում է «Խաղողը՝ կյանք է» կարգախոսը, կանցնի դեկտեմբերի 6-ին 19:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում և կհավաքի գինի արտադրող և ներմուծող ընկերությունների ներկայացուցիչներին: Տիգրան Ջրբաշյանը նշել է, որ հիվանդ երեխաներին օգնելու ցանկությունը դրսևորվում է անկախ աշխարհայացքից, քաղաքական պատկանելությունից ու հայացքներից: «Մենք կփորձենք գինին, որը հողի արյունն է, մեր հոգատարության միջոցով վերածել արյան հիվանդ երեխաների համար», ասել է նա: Աճուրդին կներկայացվեն էլիտար բացառիկ խմիչքներ, որոնց մի մասը աճուրդի համար հատուկ բերվել է Հայաստան:Մասնավորապես կներկայացվեն` «ԱՐԱՐԱՏ Նոյան Տապան» կոնյակ` 70 տարեկան, Pian dell Vigne 2008թ. 5լիտր, Tignanello 2010թ. 6 լիտր, 1877թ. սպիտակ թնդեցված գինի Մադեռա, Cristal Rose Vintage 2005 և այլ յուրահատուկ խմիչքներ: Միջոցառմանն իրենց մասնակցությունը կունենան աշխարհառչակ Անտինորի գինեգործական ընտանիքի ներկայացուցիչը, պրոֆեսիոնալ սոմելյե Ռիդլ գինու սպասքի մասնագիտացված հայտնի ընկերությունից և խմիչքների արտադրության ոլորտում ճանաչում ունեցող մի շարք մասնագետներ: Ավելին, ըստ Տ.Ջրբաշյանի, իտալացի գինեգործներն առաջարկել են հաղթողներին երկու օր հյուրընկալվել իրենց մոտ: Աճուրդի ողջ հասույթը կկրկնապատկվի «Ամերիա» ընկերությունների խմբի կողմից, և ամբողջ գումարը կուղղվի քաղցկեղային, հեմատոլոգիական, իդեոպաթիկ արթրիտ և հրատապ բուժում պահանջող այլ հիվանդություններ ունեցող երեխաների բուժմանը: Գումարը կհատկացվի 17 հիվանդ երեխաների, որոնք գրանցված են «Նվիրիր կյանք», «Օգնենք հայ մանուկներին», «Երեխաներ առանց ցավի» հիմնադրամներում և «Էխո» ՀԿ-ում: Նրանք գտնվում են բուժման մեջ և դրամական օգնության խիստ կարիք ունեն: Այն անհատներն ու կազմակերպությունները, որոնք ցանկություն ունեն մասնակցելու Ամերիայի նախաձեռնությանը, կարող են գումարները փոխանցել Ամերիաբանկում բացված 1570036910764400 բարեգործական հաշվեհամարին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |