Ղարաբաղյան խնդիրն ընդգրկվել է «Ստամբուլի հռչակագրի» մեջ

PanARMENIAN.Net - Իսլամական կոնֆերանսի կազմակերպության Խորհրդարանական միավորման հերթական խորհրդաժողովի ընթացքում ղարաբաղյան խնդիրն ընդգրկվել է «Ստամբուլի հռչակագրում»: Այդ մասին հաղորդել է ադրբեջանական պատվիրակության անդամ, ԱՀ սոցիալական բարգավաճման կուսակցության նախագահ, պատգամավոր Խանհուսեյն Քյազիմլին: Նա նշել է, որ այդ միջոցառման ժամանակ ադրբեջանական պատվիրակության անդամները արծարծել են ղարաբաղյան հարցը: «Դա մեր համար ամենամեծ նվաճումը եղավ: Մեկ այլ նվաճում էր Ադրբեջանի ներկայացուցիչների անդամակցումը ԻԿԿ Գործադիր կոմիտեի երեք հանձնաժողովներին»,-ասել է Խ.Քյազիմլին եւ նշել, որ խորհրդաժողովում քննարկվել են իսլամական երկրների խնդիրները եւ դրանց լուծումները: Նշենք, որ այս միջոցառումը տեղի է ունեցել ապրիլի 8-13: Միջոցառմանը մասնակցել են 437 պատգամավորներ 47 երկրներից, հաղորդել է «Թրենդը»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---