ՄՄ անդամներն որոշել են միասնական տրանսպորտային քաղաքականություն մշակել 6 դեկտեմբերի 2013 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Մաքսային միության անդամները՝ Բելառուսը, Ռուսաստանն ու Ղազախստանը ձևավորում են միասնական տրանսպորտային քաղաքականություն, գրում է Kazakhstan Today-ը: Նախօրեին Մոսկվայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի գծով կոլեգիայի անդամ Դանիալ Ահմետովի նախագահությամբ ՄՄ ու ՄՏՏ անդամ պետությունների տրանսպորտային գերատեսչությունների ղեկավարների խորհրդակցությունն էր, տեղեկացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի մամուլի ծառայությունը: Քննարկման հիմնական հարց է դարձել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի «Տրանսպորտ» բաժինը, առաջին հերթին այն ուղղություններով, որտեղ չի ձևավորվել կողմերի ընդհանուր դիրքորոշումը: «Այդպես, մեզ դեռ չի հաջողվել համաձայնեցնել կողմերի դիրքորոշումները միջազգային ավտոմոբիլային փոխադրումների ազատականացման ուղղությունների ու ժամկետների վերաբերյալ: Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ մերձեցումը կողմերի համար այդ զգայուն հարցի շուրջ արդեն սկսվել է և վստահ եմ, որ առաջիկայում կգանք տրանսպորտի հետագա զարգացման ընդհանուր ընկալմանը»,- ասել է Դանիալ Ահմետովը: Կատարելով Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի որոշումն այն սահմանափակումների փուլային վերացման ժամկետների համաձայնեցման մասին, որոնք ազդում են ապրանքների, ծառայությունների, կապիտալի ու աշխատուժի ազատ տեղաշարժի վրա, խորհրդակցության մասնակիցները քննարկել են տրանսպորտի ոլորտում խոչընդոտների վերացման միջոցառումների ծրագիրը: Նախարարները կարևորել են դրա կատարման մշտադիտարկման անհրաժեշտությունը: Օրակարգի ևս մեկ հարց էր Միասնական եվրասիական երկնքի ձևավորման ճանապարհային քարտեզի նախագիծը: Խորհրդակցության մասնակիցները համակարծիք էին, որ հիմնական մոտեցումների մանրամասնման, մեխանիզմների մշակման ու ձևավորման փուլերի համար անհրաժեշտ է լուրջ գիտական հետազոտություն: Արդյունքները Ճանապարհային քարտեզի հետ միասին թույլ կտան մշակել որակյալ ծրագրային փաստաթուղթ: Դանիալ Ահմետովը մանրամասնել է, թե միասնական տրանսպորտային քաղաքականությունը ներառելու է տրանսպորտային ծառայությունների շուկան, տրանսպորտի բոլոր տեսակների միասնական քաղաքականությունը, միջազգային լոգիստիկ կենտրոնների ստեղծումը: Նախատեսվում է նաև ստեղծել միասնական տրանսպորտային քաղաքականության ընդհանուր գիտական ու կադրային ուղեցույց: Միասնական տրանսպորտային քաղաքականության մասին փաստաթղթի ընդունումը ՄՄ շրջանակում ակնկալվում է մոտ ապագայում, ասել է Ահմետովը: Նախարարը նշել է, որ խորհրդակցությանը Բելառուսի, ՌԴ և Ղազախստանի տրանսպորտների նախարարներից բացի մասնակցել են նաև Ղրղզստանի և Հայաստանի տրանսպորտային գերատեսչությունների ղեկավարները: Ըստ նրա, դա թույլ կտա ՄՄ-ին անդամակցելու մտադրություն ունեցող պետություններին արդեն այժմ մասնակցել տարաբեր հարցերի լուծմանը, այդ թվում նաև տրանսպորտի ոլորտում: Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը: Նոյեմբերի 6-ին Երևանում ստորագրվեց «Հուշագիր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ու Հայաստանի Հանրապետության միջև գործակցության խորացման մասին» հուշագիրը: Փաստաթուղթը ստորագրեցին ԵՏՀ կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:. Դեկտեմբերի 24-ին նախատեսվում է ՄՄ-ին Հայաստանի անդամակցության մասին «ճանապարհային քարտեզի» ընդունումը: Հղումներ թեմայով. Մաքսային միություն Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |