12 06.12.13 - ՀՀ կառավարություն. ՀՀ վարչապետին կից արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին ներկայացրին հայկական արտադրության առաջին պլանշետները Հայաստանում պլանշետներ կարտադրվեն. առաջինը վաճառքի կհանվի տարեսկզբին 6 դեկտեմբերի 2013 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ՏՏ ոլորտում գործող հայ-ամերիկյան Technology and Science Dynamics Inc․/Armtab Technologies ընկերությունը Հայաստանում առաջին հայկական պլանշետների արտադրություն է նախաձեռնել: Արտադրության շրջանակում արդեն կան Android համակարգով փորձնական հավաքված պլանշետներ՝ 7.85, 9, 9.7 և 10.1 դյույմանոց էկրանով, 3G և WiFi հնարավորություններով, ինչպես նաև առաջին հայկական հեռախոսը՝ Արմֆոն (Armphone): Ընկերության տնօրինության խոսքով, որակի առումով պլանշետները ոչնչով չեն զիջում համաշխարհային հայտնի ապրանքանիշերին, իսկ արժեքը վերջիններիս գնի համեմատ կլինի էականորեն ցածր: Պլանշետների ծրագրային և սարքային ապահովման (software և hardware) դիզայնն արվում է Հայաստանում, իսկ հավաքվում ԱՄՆ–ում և Հոնկոնգում: Նախատեսվում է հայկական պլանշետների զանգվածային արտադրությունն և վաճառքը սկսել 2014-ի հունվար-փետրվարին՝ արտադրությունում ներգրավելով 25-50 հայաստանյան մասնագետ: Երկրի ներքին շուկայում ու տարբեր ոլորտներում այդ պլանշետների կիրառումից բացի միջազգային շուկա դրանց արտահանումը կազմակերպելու հեռանկարներ կան: Վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով նաև առաջինը կփորձարկի Armtab-ը, հանձնարարել է շնորհանդես կազմակերպել ու հանրությանը ներկայացնել հայկական արտադրության առաջին դյուրակիր համակարգիչները: Հայ–ամերիկյան համատեղ առաջին պլանշետները դեռ հոկտեմբերին Հայաստանում ներկայացվել էին Digitec Expo 2013-ին:Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը ցուցահանդեսին պատմել էր ընկերության փոխնախագահ Վահան Շաքարյանը, Հայաստանում պլանշետների արտադրությունը կազմակերպելու համար ներդրողների որոնման հարցում բարդություններ չեն առաջանում, քանի որ ընկերությունը մտադիր է ինքնուրույն իրականացնել բոլոր ներդրումները։ Սկզբնական փուլում նախատեսում են ամսական 30–50 հազար պլանշետ արտադրել, այնուհետև ամեն ինչ կախված կլինի պահանջարկից։ Այսօրվա դրությամբ ԱՄՆ–ում և Չինաստանում արտադրված արտադրանքն իրացվում է ԱՄՆ–ի, Հարավային Ամերիկայի և եվրոպական երկրների շուկաներում: Անդրադառնալով ընկերության գնային քաղաքականությանը, Շաքարյանը նշել էր, որ, օրինակ, Cortex 4–միջուկային պրոցեսորով, 2 ԳԲ հիշողությամբ և ներկառուցված 16 ԳԲ հիշողությամբ 9,7 դյույմ անկյունագծով պլանշետը կարժենա մոտ 100 հազար դրամ (մոտ 247 դոլար), իսկ 7,85 դյույմ անկյունագծովը` 85 հազար դրամ ( մոտ 210 դոլար): Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |