Հերթը Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությանն է. Ֆրանսիան հայտարարել է ներխուժման մասին, ԱՄՆ-ն համաձայն է![]() 6 դեկտեմբերի 2013 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հինգշաբթի հայտարարել է Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն անհապաղ ռազմական ներխուժման մասին, հայտարարել է France Press-ը: Օլանդը հայտարարել է, որ ֆրանսիական զորակազմը Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, որն այժմ կազմում է 650 զինվորական, «առաջիկա օրերին, եթե ոչ ժամերին, կկրկնապատկվի»: Նախագահը նշել է, որ բոլոր անհրաժեշտ պարզաբանումները կառավարությունը խորհրդարանին կներկայացնիհաջորդ շաբաթ: Հինգշաբթի ՄԱԿ ԱԽ-ն միաձայն կողմ է քվեարկել Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն ռազմական ներխուժմանը, որտեղ արդեն մի քանի ամիս է անկարգություններ են տիրում: ԱԽ բանաձևը նախատեսում է, որ ներխուժմանը կմասնակցի 1,2 հազար ֆրանսիացի և 3,6 հազար աֆրիկացի զինծառայող: ԱՄՆ-ն համաձայն է, որ միջազգային միջամտություն է հարկավոր աֆրիկյան այդ երկրում, ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին, գրում է «ՌԻԱ Նովոստին»: «Վերջին շաբաթներին իշխանությունների հետ կապված զինյալ կազմավորումներն ու ինքնապաշտպանության ջոկատները Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում սարսափելի հանցագործություններ են կատարել խաղաղ բնակիչների դեմ, որոնք միջազգային հանրության արագ արձագանքն են պահանջում»,- ասել է Քարնին: Ըստ նրա, ՄԱԿ ԱԽ որոշումը կօգնի կանխել հետագա բռնությունները: «Այդ ջանքերին աջակցելու համարԱՄՆ-ն 40 մլն դոլար է հատկացնում Աֆրիկյան միության առաքելությանը»,- ասել է նա: Բախումներից զոհվեկ է առնվազն 105 մարդ, տասնյակ՝ վիրավորվել: Հինգշաբթի առավոտյան ֆրանսիական հրամանատարությունը որոշել է Բանգի տեղափոխել մոտ 250 ֆրանսիացի զինծառայողի, քաղաքի անվտանգությունն ապահովելու համար: Ըստ Տյանգայեի, անկարգությունները հրահրել են երկրի նախկին նախագահ Ֆրանսուա Բոզիզեի կողմնակիցները: Ընթացիկ տարվա հունվարին Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության իշխանություններն ու քաղաքական ընդդիմության ներկայացուցիչները հաշտության մասին համաձայնություն կնքեցին: Սակայն արդեն մարտին գրոհայինները գրավեցին մայրաքաղաք Բանգին: Պաշտոնանկ ղեկավար Բոզիզեն ստիպված եղավ փախչել երկրից, իսկ ապստամբների առաջնորդ Միշել Ջոտոդիան իրեն նախագահ հռչակեց: Այդ օրվանից ի վեր զինված բախումները նոր իշխանությունների կողմնակիցների ու հակառակորդների միջև երկրում չեն դադարում: Photo: globalconflict.ru ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |