Կոնգրեսական Ջոզեֆ Քենեդին սատարում է Հայոց ցեղասպանության մասին բանաձևին 7 դեկտեմբերի 2013 - 11:00 AMT PanARMENIAN.Net - Մասաչուսեթս նահանգից ընտրված կոնգրեսական Ջոզեֆ Քենեդին սատարում է Հայոց ցեղասպանության արդարացի ճանաչման մասին բանաձևին: Ինչպես հայտնում է Մասաչուսեթսի Հայ Дատի հանձնախումբը (ANC-MA), Քենեդին առաջին անգամն է ընտրվել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ: ANC-MA ակտիվիստներ Գրեգ Քանարյանն ու Ջոն Դաղլյանը ANCA –ER խորհրդի անդամ Սթիվ Մեսրոբյանի հետ հանդիպել են սենատոր Քենեդիին: Զրույցի ժամանակ քննարկվել են ակտուալ հարցեր, այդ թվում նաև «Որբերի գորգի» ցուցադրության հարցը, հայկական եկեղեցիների վիճակը Թուրքիայում, ղարաբաղյան խնդիրն ու հայ-ամերիկյան հարաբերությունները: Շեշտը դրվել է ներդրումների ներգրավման ու առևտրային հարաբերությունների ընդլայնման վրա: «Մենք ուրախ են տեսնել կոնգրեսական Քենեդիին այն օրենսդիրների շարքում, որոնք սատարում են թիվ 227 բանաձևին, ինչը բխում է նրա ընտանիքի ոգուց և համահունչ է հայ ժողովրդի ազգային ու ժողովրդավարական ձգտումներին: Մենք անհամբեր սպասում ենք սերտ համագործակցության Քենեդիների տոհմի ներկայացուցչի հետ և սատարում ենք նրա աշխատանքին, որը բխում է ԱՄՆ հայ համայնքի շահերից»,-ասել է Սթիվ Մեսրոբյանը: ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Մայքլ Գրիմը, Դևիդ Վալդաոն ու Ֆրենկ Փալոունը մայիսին ԱՄՆ Կոնգրես ներկայացրեցին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը: Բանաձևը կոչ է անում ԱՄՆ նախագահին աշխատել կառուցողական և արդար հայ-թուրքական հարաբերությունների ստեղծման ուղղությամբ, որոնք հենված կլինեն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստերի ու հետևանքների ճանաչման, ինչպես նաև մարդկայնության դեմ այդ ոճրագործության միջազգային ճանաչման ու արդար հանգուցալուծման վրա: Ցեղասպանության վերաբերյալ բանաձևը նաև ներկայացվել էր ԱՄՆ Սենատ 2013 թ. ապրիլին սենատոր Մարկ Քըրքի կողմից: Այն հիմնված էր ԱՄՆ կառավարության 1951 թվականի մայիսի 28-ի հայտարարության վրա, որով Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է որպես մարդկայնության դեմ հանցագործություն, նախագահ Ռոնալդ Ռեյգանի 1981 թ. ապրիլի 22 -ի հայտարարության, ինչպես նաև 1975 և 1984 թթ. Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վրա: Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման կոնվենցիան ընդունվել է 1948թ. Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից և ուժի մեջ է մտել 1951թ. հունվարին: Այն հանդիսանում է ցեղասպանության իրավական սահմանումը և հանդիսանում է իրավաբան Ռաֆայել Լեմկինի կողմից իրականացվող բազմամյա կամպանիայի հանգուցակետը, ով ստեղծեց “գենոցիդ” եզրը` հենվելով ասորիների կոտորածների, Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության վրա: Բոլոր մասնակից երկրներին խորհուրդ էր տրվում կանխել և պատժել ցեղասպանության գործողությունները պատերազմական և խաղաղ իրավիճակներում: Կոնվենցիան վավերացրած պետությունների թիվը ներկայումս 141 է: 32-ամյա Ջոզեֆ Քենեդի III-ը նախկին կոնգրեսական Ջոզեֆ Քենեդի II որդին է, սենատոր Ռոբերտ Ֆ. Քենեդիի թոռը: Մինչև 2012 թ. հունվարը նա եղել է Մասաչուսեթսի Միդլ սեկս շրջանի դաշնային դատախազի տեղակալը: Հայոց ցեղասպանության մասին բանաձև 252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով |