ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունում պաշտոնապես գրանցվել է ԼՂՀ ներկայացուցչությունը Վաշինգտոնում

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հրապարակել է հաշվետվություն երկրում պաշտոնապես գրանցված լոբբիստական կազմակերպությունների գործունեության մասին: Հաշվետվության համաձայն, ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունում պաշտոնապես գրանցված է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչություն Վաշինգտոնում» լոբբիստական կազմակերպությունը: ԱՄՆ-ի աղբյուրները հատուկ նշում են, թե դա չի նշանակում, որ Միացյալ Նահանգները պաշտոնապես ճանաչում է Ղարաբաղի անկախությունը, քանի որ Ամերիկայում կարելի է գրանցել ցանկացած անվամբ ընկերություն: Լոբբիզմը Միացյալ Նահանգներում օրինական երեւույթ է. այն ներկայացնում է արտասահմանյան պետությունների, կազմակերպությունների եւ մասնավոր անձանց շահերը ԱՄՆ-ում: Լոբբիստների գործունեությունը կանոնակարգված է օրենսդրությամբ, նրանք համարվում են չորրորդ իշխանություն, քանի որ լոբբիստների բուն` չթաքցվող նպատակը Միացյալ Նահանգների քաղաքականության վրա ազդելն է, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---