Դանիան ու Նորվեգիան պատրաստ են դուրս բերել քիմզենքը Սիրիայից![]() 7 դեկտեմբերի 2013 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Դանիան ու Նորվեգիան իրենց ծառայություններն են առաջարկում Սիրիայից քիմիական զենքը դուրս բերելու համար և պատրաստ են այդ նպատակով հատկացնել ՌԾՈւ ռազմանավեր, ինչպես նաև հատուկ մասնագիտացված բեռնատար նավեր, ասվում է երկու երկրների պաշտպանության նախարարությունների համատեղ հայտարարության մեջ, որ տարածվել է այսօր: Սիրիական քիմիական զենքի արսենալները նախատեսվում է դուրս բերել սիրիական Լաթակիա նավահանգստից չեզոք ջրեր, որտեղ դրանք կտեղափոխվեն ամերիկյան նավի վրա՝ հետագա ոչնչացման համար: Երկու եվրոպական երկրների հայտարարության մեջ ասվում է, որ Դանիան կարող է ստանձնել գործողության հրամանատարությունը, իսկ Նորվեգիան՝ աջակցել, հայտնում է newsru.com-ը: Նոյեմբերի վերջին ԱՄՆ-ն առաջարկեց ոչնչացնել քիմիական զենքի պաշարները Միջերկրական ծովի միջազգային ջրերում իր նավերից մեկի վրա: ՄԱԿ ԱԽ-ն սեպտեմբերի 27-ին միաձայն հավանություն տվեց Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ բանաձևին: ՄԱԿ կանոնադրության 7-րդ հոդվածը կոչվում է «Գործողությունները խաղաղության սպառնալիքի, խաղաղության խախտման և ագրեսիայի ակտերի դեպքում», որով նախատեսվում է պատժամիջոցների կիրառում ԱԽ որոշմամբ, ինչպես նաև զինված ուժերի կիրառում «միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման կամ վերականգնման համար»:Բանաձևի տեքստն ընդունվեց Ռուսաստանի և ԱՄՆ ինտենսիվ բանակցությունների արդյունքում: Նրա հիմքում 2013թ. սեպտեմբերի սկզբին Ժնևում ընդունած համաձայնությունն է: Դամասկոսը մինչև նոյեմբերի 1-ը պետք է շարքից հաներ քիմիական զենքի արտադրության բոլոր սարքրավորումներն ու հզորությունները, ինչն էլ արվեց: ՔԶԱԿ տեսուչները ստուգեցին Սիրիայի քիմիական 23 օբյեկտներից 21-ը: Երկուսը վտանգավոր էին տեսչության համար, սակայն սարքավորումները դուրս բերվեցին այնտեղից: Սիրիայում արդեն երկու տարուց ավելի է շարունակվում են կառավարական ուժերի բախումները զինված ընդդիմության հետ: Ըստ ՄԱԿ տվյալների, Սիրիայում հակամարտության զոհերի ընդհանուր թիվը հասնում է 125 հազարի: Սիրիական իշխանությունները հայտարարում են, որ իրենց դիմակայում են լավ զինված գրոհայիններ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |