Ձյան պատճառով փակ է Սելիմի լեռնանցքը![]() 9 դեկտեմբերի 2013 - 11:44 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 9-ի ժամը 9:30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Սելիմի լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ և Բագարան գյուղի ճանապարհահատվածները: Ինչպես հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը, դժվարանցանելի են Երևան-Սևան, Եղեգնաձոր-Գորիս, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները, Դիլիջանի ոլորանները: Մարզերի ավտոճանապարհներին մերկասառույց է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անվաշղթաների կիրառման դեպքում: Դեկտեմբերի 9–ի գիշերը Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում, ինչպես նաև դեկտեմբերի 11–13–ը օրվա տարբեր ժամերին Հայաստանի մարզերից շատերում սպասվում են առատ տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով, ասվում է ՀՀ ԱԻՆ կայքում` հղում անելով Հայհիդրոմետկենտրոնին։ Առանց տեղումների եղանակ է սպասվում դեկտեմբերի 10–ին, դեկտեմբերի 11–ի գիշերը և դեկտեմբերի 13–ի ցերեկը։ Քամին կլինի հյուսիս–արևմտյան` 5–10 մ/վ արագությամբ, դեկտեմբերի 9–ին առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում մինչև 20–25 մ/վ, կանխատեսվում է ձնաբուք, ճանապարհներին` մերկասառույց և թույլ տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 9–10–ը աստիճանաբար կնվազի 8–10 աստիճանով, իսկ դեկտեմբերի 12–13–ը կբարձրանա 7–8 աստիճանով։ Երևանում տեղումներ են սպասվում դեկտեմբերի 11–ի կեսօրին, դեկտեմբերի 12–ին և 13–ին գիշերը, իսկ մնացած օրերին սպասվում է պարզ եղանակ։ Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 9–11–ը աստիճանաբար կնվազի` հասնելով 1–3 աստիճան ցրտի, իսկ դեկտեմբերի 13–ին կբարձրանա` հասնելով 2 աստիճան տաքության։ Երևանում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է դեկտեմբերի 10–11–ը գիշերային ժամերին, երբ օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11–13 աստիճան ցրտի։ Այժմ Երևանում պարզ և ցուրտ եղանակ է, ճանապարհներին մերկասառույց է։ Ձյան առատ տեղումները հարևան Վրաստանում խնդիրներ են ստեղծել երկրի կենտրոնական ավտոճանապարհներին: Դեկտեմբերի լույս 9-ի գիշերը Վրաստանի մեծ մասում ձյան առատ տեղումների պատճառով ձյան շերտը հասել է 60-70 սմ: Ձյունն ու մերկասառույցը դժվարացրել են ավտոտրանսպորտի երթևեկությունը, որոշ հատվածներում բազմաժամյա խցանումներ են առաջացել: Ինչպես լրագրողներին են հայտնել ավտոճանապարհների դեպարտամենտի ներկայացուցիչները, ճանապարհների մաքրման համար մոբիլիզացվել է գերատեսչության ողջ հատուկ տեխնիկան: Դա թույլ է տվել այսօր առավոտյան վերսկսել երթևեկությունը նորմալ ռեժիմով: Թբիլիսիում և հարակից շրջաններում ձյուն չկա, սակայն եղանակաը ցրտել է երկրի ողջ տարածքում: Շրաջններից շատերում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև 5-7 աստիճան, իսկ մի քանի լեռնային շրջաններում մինչև 10-15 աստիճան զրոյից ցածր, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |