Հայ և թուրք դերասանները 43-ժամյա ձեռքսեղմումով համաշխարհային ռեկորդ են սահմանել![]() 9 դեկտեմբերի 2013 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Նախօրեին Թբիլիսիում ավարտվեց պատմության մեջ ամենաերկար ձեռքսեղմումը: 43 ժամ իրար ձեռք են սեղմել Հայաստանի ներկայացուցիչ, Երևանի խամաճիկների թատրոնի դերասան Հովհաննես Աջինյանն ու նրա թուրք գործընկեր Դենիս Բարիշը թուրքական Մերսին քաղաքից, հայտնում է «Գրուզիա օնլայն» պորտալը: The Longest Handshake ակցիան, որը կոչված է ընդգծելու նորմալ մարդկային հարաբերությունների հնարավորությունը Հայաստանի ու Թուրքիայի միջև, անցել է հայ և թուրք գործարարների ու մշակույթի ներկայացուցիչների նախաձեռնությամբ և TANGO Network (Turkish and Armenian NGO’s Network) աջակցությամբ, որը միավորում է հայկական և թուրքական ոչ առևտրային կազմակերպությունները: Ամբողջ միջոցառումն ուղիղ հեռարձակվել է ինտերնետով: Տեսագրում էին նաև տեսախցիկները: Այժմ կազմակերպիչները հայտ են ներկայացնելու Գինեսի ռեկորդների գրքում ընդգրկվելու համար: Նախորդ ձեռքսեղմումը, որը գրանցվել էր Նյու Յորքում 2011 թվականին, տևել է 25 րոպեով պակաս: Ռեկորդը հաստատել են Նեպալի երկու քաղաքացիներ, նրանց ձեռքսեղմումը տևել էր 42 ժամ 35 րոպե, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Հայաստանի և Թուրքիայի միջև մինչ օրս բացակայում են դիվանագիտական հարաբերությունները: Հիմնական խոչընդոտը 1915 թվականի իրադարձություններն են Օսմանյան Թուրքիայում, երբ 1,5 հայ ոչնչացվեց: Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են աշխարհի մի շարք պետություններ, սակայն Թուրքիան այն ուրանում է: Իր հերթին Անկարան պահանջում է լուծել ղարաբաղյան խնդիրն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա: Photo: Hurriyet Daily News Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |