Հայաստանում նոր՝ «Քաղաքացիական պայմանագիր» շարժում է ստեղծվել![]() 9 դեկտեմբերի 2013 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում քաղաքական նոր շարժում է ստեղծվել՝ «Քաղաքացիական պայմանագիր», որն իր առջև կոնկրետ քաղաքական խնդիրներ է դնում: Ինչպես հայտարարել է նախաձեռնության հեղինակներից Նիկոլ Փաշինյանը, շարժման հիմնակլան նպատակը խոշորամասշտաբ հայրենադարձության խթանումն է: Բացի այդ, շարժումը նաև իշխանափոխության նպատակ է դնում: Ըստ Փաշինյանի, գործող նախագահ Սերժ Սարգսյանն ու նրա թիմն «երկրի զարգացմանը խոչընդոտող հիմնական գործոնն են», ուստի շարժումը պետք է այսօրվանից ի վեր աշխատի նրան իր կարգավիճակից զրկելու վրա, գրում է Armenia Today-ը: Անդրադառնալով այլ ուժերի հետ գործակցությանը՝ Փաշինյանը նշել է, որ սկզբից հարկավոր է ձևակերպել, թե ինչ է այն ենթադրում, և եթե տեսակետներն ու գործակցության մասին պատկերացումները համահունչ լինեն, դա հնարավոր կլինի: «Կարևոր է, որ գործակցությունը հստակ լինի, խնդիրների ու տեքստերի շուրջ տեսանելի, որպեսզի երկակի մեկնաբանություններ չլինեն»,- ասել է պատգամավորը: Ինչպես գրում է Aysor.am-ը, «Քաղաքացիական պայմանագիր» կառավարման խորհրդի առաջին ասուլիսին Փաշինյանն ասել է. «Հասնելու ենք իշխանափոփոխության, հասնելու ենք նրան, որ Սերժ Սարգսյանն ու իր թիմն իշխանություն չլինեն, իշխանություն լինելու է ՀՀ քաղաքացիների քվեն»: «Կարող եմ ասել, որ «Քաղաքացիական պայմանագրի» գործունեության արդյունքը հենց արդար ընտրությունն է: Սերժ Սարգսյանն իր անմիջական թիմով չի ունենալու այն ազդեցությունը, որն այժմ ունեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Եթե իրենց ինստիտուցիոնալ քայլերով չհասնենք իշխանափոխության, ապա, ինչպես ասաց Փաշինյանը, կբանեցնեն թավշյա հեղափոխություն անելու մեթոդը. «Եթե ընտրությունները չեն ծառայում ժողովրդի կամքի դրսևորմանը, ապա պետք է ջանքեր գործադրենք և հասնենք մեր իշխանափոխության նպատակին՝ անելով դա նաև թավշյա հեղափոխության միջոցով»,- ասել նա և հավելել, որ չպետք է թույլ տան, որ որևէ ընտրություն նախապես կանխորոշված լինի: «Քաղաքացիական պայմանագիրը» մասնակցելու է բոլոր համապետական ընտրություններին, պայմանագրի տեքստը, Նիկոլ Փաշինյանի խոսքով, անընդհատ պետք է փոփոխվի, յուրաքանչյուրը, ով կմիանա պայմանագրին, պետք է գա իր առաջարկով: «Մեր կողքին լինելու են այն բոլոր մարդիկ, ովքեր լավատես են ՀՀ ապագայի վերաբերյալ»,- ասաց նա: «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի մեկ այլ անդամ Սասուն Միքայելյանը նշել է, որ իրենք մտադիր չեն կուսակցություն ստեղծել, նրանց նպատակն է խորհուրդ ստեղծել, որը կվայելի քաղաքացիների վստահությունը: «Ժամանակն է գիտակցել, որ այս կարևոր պահին միավորվել է պետք»,-ասել է նա: Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի կազմում են Սասուն Միքայելյանը, Նիկոլ Փաշինյանը, Մարինե Մանուչարյանը, Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը, Արայիկ Հարությունյանը, Արսեն Խառատյանը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |