Մանդելան ասում էր՝ հասարակությունը փոխելն այնքան էլ բարդ չէ, բարդ է փոխվելը10 դեկտեմբերի 2013 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 10-ին Յոհանեսբուրգի արվարձանում գտնվող Soccer City ֆուտբոլի մարզադաշտում տեղի կունենա ՀԱՀ նախկին նախագահ Նելսոն Մանդելայի հետ հրաժեշտի արարողությունը: Հոգեհանգստին կմասնակցեն գրեթե 100 պետությունների նախագահներ, այդ թվում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման տիկնոջ Միշելի հետ, նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը տիկնոջ Լորայի հետ: Ակնկալվում է, որ ներկա կգտնվեն նաև Բիլ Քլինթոնը, Հիլարի Քլինթոնը և Ջիմի Քարթերը: Ռուսաստանը կներկայացնի խորհրդարանի վերին պալատի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն: Մանդելային կարող են հրաժեշտ տալ նաև ՀԱՀ սովորական քաղաքացիները: Մարզադաշտը 95 հազար մարդ կարող է ընդունել: Ըստ ՀԱՀ ոստիկանության ներկայացուցիչ Սոլոմոն Մակգալեի, հազարավոր ոստիկաններ կապահովեն ներկաների անվտանգությունը և կօգնեն համաշխարհային առաջնորդների թիկնապահներին, հայտնում է The Associated Press-ը: Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Նելսոն Մանդելան վախճանվեց դեկտեմբերի 6-ին: Նա 95 տարեկան էր: Նրա հուղարկավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին: Նա կհուղարկավորվի իր տոհմական Կունու գյուղում, որտեղ թաղված են նրա երեք երեխաները: Նելսոն Մանդելան ՀԱՀ առաջին սևամորթ նախագահն էր: Նա ղեկավարել է պետությունը 1994 թվականի մայիսից մինչև 1999 թվականի հունիսը: Երիտասարդ տարիներին նա 27 տարի է անցկացրել բանտում ապարտեիդի ռեժիմի դեմ ակտիվ գործունեության համար: 1993 թվականին Մանդելան արժանացավ Նոբելյան խաղաղության մրցանակի: 2011-ին Մանդելան գլխավորեց անթերի հեղինակություն վայելող համաշխարհային առաջնորդների ցուցակը: Նելսոն Մանդելա. Հասարակությունը փոխելն այնքան էլ բարդ չէ, բարդ է փոխվելը: Ոչ մի անգամ չընկնել ամենամեծ արժանիքը չէ կյանում, կարևորն ամեն անգամ բարձրանալն է: Ազատ լինել նշանակում է ոչ թե ուղղակի ձեբազատվել կապանքներից, այլ ապրել՝ հարգելով և բազմապատկելով այլոց ազատությունը: Երբ սարն ես բարձրանում, քո առջև բացվում է լեռների մի ամբողջ համայնապատկեր, որոնք դեռ նոր պետք է մագլցես: Երջանկության ու ներդաշնակության գլխավոր հատկանիշներից մեկը որևէ մեկին ինչ-որ բան ապացուցելու պահանջի բացակայությունն է: Photo: forbes.com Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |