22 տարի առաջ ԼՂՀ անկախության մասին հանրաքվեն էր10 դեկտեմբերի 2013 - 16:22 AMT PanARMENIAN.Net - 1991-ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունումպետական անկախության մասին հանրաքվեն էր: ԼՂՀ-ում էր անկախ դիտորդների խումբը, որը հետևում էր հանրաքվեի ընթացքին: Դիտորդներն աշխատում էին Ստեփանակերտում, Ասկերանի, Հադրութի, Մարդակերտի, Մարտունու ու Շահումյանի շրջաններում: Նրանք այցելեցին մոտ 30 ընտրատեղամաս, ներկա գտնվեցին ձայների հաշվարկին: Անկախ դիտորդները արձանագրեցին. Հանրաքվեի նախապատրաստումը, անցկացումը և արդյունքների ամփոփում իրականացվել են «ԼՂՀ հանրաքվեի անցկացման մասին ժամանակավոր կանոնակարգին» համապատասխան: ԼՂՀ տարածքում կազմվել է 81 ընտրատարածք: Դրանց ցուցակն և տարածքային ընտրական հանձնաժողովների հասցեները հրապարակվել են «Խորհրդային Ղարաբաղ» թերթում: Ընտրողների ցուցակներում ընդգրկված էին ձայնի իրավունք ունեցող 132.328 մարդ: Հանրաքվեի հարցն էր. «Համաձա՞յն եք արդյոք, որպեսզի հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն, ով ինքնուրույն կորոշի գործակցության ձևերն այլ պետությունների և միությունների հետ»: Երեք` հայերեն, ադրբեջաներեն և ռուսերեն լեզուներով քվեաթերթիկներին նշված էին «այո» կամ «ոչ» բառերը: Նշված լեզուներից մեկով գրված քվեաթերթիկը (ըստ ընտրողի ցանկության) տրվել էր անձնագրի ներկայացմամբ և ստորագրությամբ: Դիտորդների կողմից քվեարկության արարողակարգի, քվեաթերթիկների տրման, ձևակերպման, ձայների հաշվառման խախտումներ չէին հայտնաբերվել: Դիտորդները անհրաժեշտ էին համարել նշել, որ հանրաքվեն անցկացվել է ԼՂՀ դեմ զինված ագրեսիայի պայմաններում, ինչն արտահայտվում է Ստեփանակերտի և մյուս բնակավայրերի անդադար հրետակոծություններով, տարբեր զինատեսակների կիրառմամբ, ներառյալ հրթիռներն ու հրետանին: Քվեարկության օրը հրետակոծումներից զոհվել էր 10, վիրավորվել` 11 հայ: Ստեփանակերտի կանանց և երեխաների մեծամասնությունը գիշերում էր նկուղներում, փակ էին մսուր-մանկապարտեզները, դպրոցները: Հանրաքվեին մասնակցել էր 108.736 մարդ, ինչը գրանցված ընտրողների թվի 82,2 տոկոսն էր: Քվեարկությանը չմասնակցածող գերակշիռ մեծամասնությունն ադրբեջանական բնակավայրերի բնակիչներ էին: Մասնակիցների ճնշող մեծամասնությունը` 99,89%-ը, կողմ էր արտահայտվել ԼՂՀ անկախությանը: Հանրաքվեին դրված հարցին դեմ էր արտահայտվել 24 ընտրող, անվավեր ճանաչվել 95 քվեաթերթիկ: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրաքվեի անցկացման ժամանակավոր կանոնակարգի» համաձայն, հանրաքվեի առաջադրած որոշումը կհամարվեր ընդունված, եթե քվեարկությանը մասնակցեր ցուցակներում նշված անձանց կեսից ավելին, հանրաքվեի արդյունքներով որոշմանը հավանություն էր տվել քվեարկության մասնակիցների առնվազն 2/3-ը: Ելնելով քվեարկության արդյունքներից և նկատի ունենալով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և միջազգային ակտերի դրույթները, անկախ դիտորդները հայտարարեցին. ԼՂՀ բնակչությունը ձայների ճնշող մեծամասնությամբ արտահայտվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության օգտին: Անկախ դիտորդներն աշխատել էին ԱՄՆ, Բուլղարիայի և Ռուսաստանի հեռուստատեսությունների, Ֆրանս-պրես, Կոտիդիեն դե Պարի (Ֆրանսիա), Մեծ Բրիտանիայի ֆոտոգործակալության, Իսպանիայի տեղեկատվական գործակալության, «Մեգապոլիս էքսպրեսի», «Իզվեստիայի», «Մոսկովսկիե նովոստիի», «Լիտերատուրնայա գազետայի», «Ստոլիցայի», «Պանորամայի», «Ռադիո Ռոսիայի», «Էխո Մոսկվիի» լրագրողների ներկայությամբ: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Թորոսյան. Ուզում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել Նա նշել է նաև, որ խոսքի և հավաքների ազատության իրավունքը կարող է իրացվել նաև ընդդեմ իշխանությունների Հայտարարություն․ Բագրատ սրբազանը ներկայացված է միայն Facebook-ում և բացառապես իր անձնական էջով Նշվում է, որ նրա անունից բացվող որևէ էջ կապ չունի ոչ շարժման, ոչ էլ սրբազանի հետ Միրզոյանը պաշտոնական այցով կայցելի Հունգարիա Նա հանդիպումներ կունենա Հունգարիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել |