Դավութօղլուն Երևան է գալիս, նախագահը նրան չի հանդիպելու (թարմացված)![]() 11 դեկտեմբերի 2013 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Սևծովյան տնտեսական գործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության աշխատանքին մասնակցելու նպատակով Ահմեդ Դավութօղլուն գալիս է Երևան, բայց պաշտոնական Անկարան մեծ ակնկալիքներ չունի այդ այցից: Ինչպես գրում է Hürriyet Daily News-ը, դեռ կան շանսեր շարունակելու հայ-թուրքական երկխոսությունը: «Այցը ջրբաժան կդառնա, քանի որ չորս տարի առաջ Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերի ձախողումից հետո դա կլինի Դավութօղլուի առաջին այցն Երևան: Աղբյուրը Թուրքիայի ԱԳՆ-ում հայտնել է, որ մինչ օրս պարզ չէ, ադյոք Դավութօղլուի և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի երկկողմ հանդիպումը ՍԾՏՀ նիստի հետնաբեմում կկայանա, թե՝ ոչ»,- գրում է պարբերականը: «Չենք մեկնում այնտեղ կոնկրետ առաջարկով»,- ասել է բարձրաստիճան թուրք դիվանագետը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին, առ այն, որ Թուրքիան կարող է առաջարկ ներկայացնել հայկական կողմին սահմանի բացման դիմաց: «Բացի այդ, նման առաջարկը կլիներ վաղաժամ ու սխալ: Այնուամենայնիվ, եթե երկկողմ հանդիպում լինի, կբացատրենք մեր տեսլականը տարածաշրջանային խաղաղության վերաբերյալ, այդ թվում նաև երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Հետո արդեն կարող են ինչ-որ քայլեր հաջորդել»,- հավելել է նա: Թուրքիայի ԱԳՆ-ն նշել է նաև, որ Դավութօղլուն մտադիր չէ այցելել Հայոց ցեղասպանության հուշահամալիր: «Նախարարը մեկնում է Երևան ՍԾՏՀ շրջանակում: Հուշարձան այցելելը նրա ծրագրի մեջ չի մտնում»,- ասել են ԱԳՆ-ում: Ինչպես twitter-ի իր էջում գրել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը, Թուրքիայի արտգործնախարարն այցի ընթացքում չի հանդիպի նաև Սերժ Սարգսյանին: Մինչդեռ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը խորհուրդ է տվել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին այցելել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: «Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նիստին մասնակցելու նպատակով Երևան այցելելուց առաջ Թուրքիայի արտգործնախարարը տարածաշրջանում հնարավոր դրական զարգացումներին միայն վնաս հասցնող, սադրիչ հայտարարությունների փոխարեն ճիշտ կանի օգտագործի պատեհ առիթը և Երևանում այցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր` լռությամբ հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանության զոհերի հիշատակին»,-ասել է փոխնախարարը: Ըստ Շավարշ Քոչարյանի, Թուրքիան կարող է նպաստել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը` առանց որևէ նախապայմանի վավերացնելով և կյանքի կոչելով 2009թ. Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները: «Եթե Թուրքիան ձգտում է էլ ավելի արագացնել տարածաշրջանի երկրների միջև քաղաքակիրթ հարաբերությունների հաստատման գործընթացը, ապա նա պետք է ճանաչի Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը և բացի իր կողմից փակված հայ-թուրքական սահմանը»,- ասել է Քոչարյանը: 2009 թ. ապրիլին Երևանում ՍԾՏՀ գագաթաժողովին Թուրքիան ներկայացնում էր ԱԳՆ ղեկավար Ալի Բաբաջանը: Անկարան խզել է դիվանագիտական հարաբերություններն Երևանի հետ ղարաբաղյան հակամարտության պատճառով և 1993 թ. փակել է հայ-թուրքական սահմանը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |