Քերին խոստացել է Հայաստան այցելել 2014-ին![]() 12 դեկտեմբերի 2013 - 15:05 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին գալիք տարի կայցելի Հայաստան՝ ի նշան հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների ջերմությունը: 2014 թվականին Հայաստան այցելելու խոստումը ԱՄՆ պետքարտուղարը տվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ու ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին: Այդ մասին «Հայկական ժամանակ» թերթին է ասել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: «Հիմա ԱՄՆ-ն ավելի քան երբևէ ցանկանում է թափ հաղորդել և խորացնել հայ-ամերիկյան գործընկերությունը»,-ասել է դեսպանը, գրում է օրաթերթը, հայտնում է Panorama.am-ը: Ընթացիկ տարվա սեպտեմբերին Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական իր ուղերձում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նշել էր, որ Միացյալ Նահանգները և Հայաստանը ամուր հարաբերություններ ունեն՝ հիմնված պատմական կապերի և փոխադարձ հարգանքի վրա։ «Ես հպարտ եմ և շնորհակալ հայկական համայնքում շատերի հետ տևական բարեկամության համար։ Իբրև մի մարդ, ով երեք տասնամյակ ներկայացրել է Մասաչուսեթսը, նահանգ, որը Հայաստանից դուրս գտնվող հայերի խոշորագույն բնակավայրերից մեկն է, ես անմիջական տեղեկություններ ունեմ ամերիկյան մշակույթում, ժողովրդավարության և տնտեսական կենսունակության մեջ ձեր կատարած ներդրումների մասին։ Այսօր երկու երկրները միասին աշխատում են տարածաշրջանային և երկկողմանի դինամիկ օրակարգով: Մենք ակնկալում ենք ավելի ուժեղացնել տնտեսական և առևտրային կապերը մեր ժողովուրդների միջև այնպիսի համաժողովների միջոցով, ինչպիսիք են ԱՄՆ-Հայաստան տնտեսական աշխատանքային խումբը։ Ես մաղթում եմ համայն հայությանը ուրախ և բարգավաճ անկախության օր, խաղաղություն և երջանկություն առաջիկա տարիներին»,-ասվում է Քերիի ուղերձում: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |