ՌԴ նախագահը հուսով է, որ ԵՏՄ մասին պայմանագիրը կհամաձայնեցվի մինչև մայիսի 1-ը![]() 12 դեկտեմբերի 2013 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուսով է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մասին պայմանագիրը կհամաձայնեցվի մինչև 2014 թ. մայիսի 1-ը, որից հետո այն կներկայացվի ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի խորհրդարաններին: Այդ մասին ՌԴ նախագահը հայտարարել է Դաշնային ժողովին այսօրվա իր ուղերձում, հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը: Պուտինը հավելել է նաև, որ արդեն գործում են աշխատանքային խմբեր, որոնք պատրաստում են Ղրղզստանի ու Հայաստանի ՄՄ-ին անդամակցելու «ճանապարհային քարտեզները», հայտնում է portnews.ru-ն: Ինչպես հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, Պետդուման պատրաստ է սեղմ ժամկետում և առաջնային կարգով քննարկել ու վավերացնել Եվրասիական միության ստեղծման մասին պայմանագիրը, հայտարարել է ԱՊՀ գծով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին՝ մեկնաբանելով ՌԴ նախագահի ուղերձը: «Ուղերձն ավելի հստակ չափորոշիչներ է ներկայացնում եվրասիական շինարարության առումով, գերակա խնդիրներ է դնում Եվրասիական միության ստեղծման առումով»,-ասել է Սլուցկին: Ըստ նրա, խորհրդարանական դիվանագիտության հարթակում արդեն ակտիվորեն նախապատրաստվում են ինչպես բազային պայմանագիրը, այնպես էլ եվրասիական նախագծի հնարավոր ընդլայնման «ճանապարհային քարտեզները»: «Վերջերս տեղի ունեցավ ՌԴ Պետդումայի ԱՊՀ գծով կոմիտեի համատեղ նիստը նմանատիպ կոմիտեների հետ Ղրղզստանի և Հայաստանի խորհրդարաններում»,-ասել է Սլուցկին: Նա նաև նշել է, որ ամբողջ խորհրդարանական բազան եվրասիական նախագծի առաջ մղման համար գործնականում ձևավորվել է: «Հենց որ պայմանագրի նախագիծը համաձայնեցվի ու Պետդումա ներկայացվի, մենք կվավերացնենք այն առաջնահերթ կարգով»,-հավաստիացրել է կոմիտեի ղեկավարը: Ինչպես հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզն» արդեն պատրաստ է: Նա հայտնել է նաև, որ այն կքննարկվի ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի ու Հայաստանի փորձագետների մակարդակով, հայտնել է «Ազատություն» ռադիոկայանը: Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում: Դեկտեմբերի 2-ին Երևանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ է հետագայում էլ աջակցել Հայաստանին ՄՄ-ին անդամակցելու գործընթացների հարցում։ Նրա խոսքով, այժմ նախագծվում է «ճանապարհային քարտեզը», որը կհարմարեցնի ՀՀ Սահմանադրությունը ՄՄ ու Միասնական տնտեսական գոտին կանոնակարգող իրավական համակարգին: Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզը կստորագրվի դեկտեմբերի 24-ին Մոսկվայում՝ Եվրասիական ինտեգրացիոն միության նիստում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Մաքսային միություն Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |