ԵԽԽՎ-ն կոչ է անում կարգավորել Հարավային Կովկասի հակամարտությունները

PanARMENIAN.Net - Ապրիլի 13-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանում կոչ է արել Ադրբեջանին, Հայաստանին եւ Վրաստանին շարունակել տարածաշրջանի տարեբր բախումնային գոտիներում հակասությունների խաղաղ եւ վերջնական կարգավորման մշակմանն ուղղված ջանքերը, ինչը պայմաններ կստեղծի փախստականների եւ բռնի տեղահանվածների կամավոր վերադարձի համար: Խորհրդարանականները ողջունել են Ադրբեջանի, Հայաստասնի, եւ նվազ չափով, Վրաստանի ջանքերը, որոնք ձեռանմուխ են եղել տեղի համայնքներին փախստականների ինտեգրման ծրագրերի իրագործմանը: Ընդ որում ԵԽԽՎ անդամներն ընդգծել են, որ դեռեւս պահպանվում են անհետաձգելի հումանիտար պահանջները, որոնց համար պահանջվում է միջազգային օգնություն, հաղորդում է ԵԽԽՎ հաղորդակցությունների բաժինը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---