Հայաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումն ավարտվեց․ մանրամասները մնացին փակ դռների հետևում![]() 12 դեկտեմբերի 2013 - 23:21 AMT PanARMENIAN.Net - Երևանում կայացել է Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը, ասվում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած բավականին կարճ հաղորդագրությունում։ «Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպմաննԷդվարդ Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորման վերաբերյալ»,- հաղորդագրությունն ավարտվեց։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին լրատվականները, նախարարների հանդիպումը մոտ մեկուկես ժամ է տևել:Հանդիպումից հետո նախարար Նալբանդյանը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին, իսկ Դավութօղլուն մամուլի ասուլիս է տվել միայն թուրք լրագրողների համար: Մինչ այդ ելույթ ունենալով ՍԾՏՀ նիստին, թուրք ԱԳ նախարարը հայտարարել է, որ ներկա տնտեսական խնդիրները լուծելու ճանապարհը տարածաշրջանային գործակցությունն է: Շնորհավորելով ՍԾՏՀ շրջանակում Հայաստանին հաջող նախագահության առթիվ, նա նշել է, որ կազմակերպության հիմնադրման օրից տարածաշրջանի հանդեպ միջազգային հանրության հետաքրքրությունն աճել է: Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նաև ասել է, որ կազմակերպությունն օգնում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու Սևծովյան ավազանի երկրների միջև կապերի բարելավմանը: «ՍԾՏՀ-ն ստեղծվել է ռազմավարական տարածաշրջանում: Կազմակերպությունն Ասիայի ու Եվրոպայի միջև ուղղորդող կդառնա ու Սևծովյան ավազանը խաղաղ տարածաշրջան կդարձնի՝ տրանսպորտային ու առևտրային նախագծերով իրար կապելով Բալկաններն ու Կովկասը»,- Դավութօղլուի խոսքերն է փոխանցում Anadolu գործակալությունը: Թուրք արտգործնախարարին Երևանում երիտասարդ կազմակերպությունները բողոքի ակցիայով են դիմավորել: Նրանք պահանջել են ընդունել XX դարասկզբի Հայոց Ցեղասպանությունը, գրում է Armenia Today-ը: Բողոքի ակցիան կայացել է նույն «Արմենիա-Մարիոթի» դիմաց, որտեղ կանգ էր առել Դավութօղլուն: Ակցիային մասնակցել են ՀՅԴ, ՍԴՀԿ ու «Ժառանգության» երիտթևերը: Հավաքվածները թուրք նախարարին անվանել են հակահայկական շարժումների գաղափարախոսներից մեկն ու կոչ արել «լքել Հայաստանը, վերադառնալ Անկարա ու չաղտոտել Երևանի օդը»: Ցուցարարները փորձել են զրուցել նախարարի հետ, անգամ փորձ է արվել այդ մասին համաձայնության գալ ոստիկանների հետ: Բայց նախարարը ներս է մտել հետնամուտքից, ինչը բողոքողները վախկոտություն են որակել: Իր հերթին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ հուսով է՝ Թուրքիայի ԱԳ նախարարի Երևան այցի արդյունքում հայ-թուրքական հարաբերություններում դրական տեղաշարժ կգրանցվի: «Ողջունում ենք յուրաքանչյուր շփում ու հուսով ենք, որ երկրները կկարողանան բարելավել հարաբերությունները: Կշարունակենք առաջ տանել հայ-թուրքական արձանագրությունները, բայց այս պահին լավ լուրեր չունեմ: Հուսով եմ՝ նախարարներն այսօր կհանդիպեն ու որոշ տեղաշարժ կգրանցվի»,- նշել է դեսպանը: Ավելի վաղ նման հայտարարություն էր արել նաև ԱՄՆ պետքարտուղարությունը: ՍԾՏՀ նիստին հաջորդող ճեպազրույցում Էդվարդ Նալբանդյանն ևս մեկ անգամ հաստատել էր Հայաստանի ու միջազգային հանրութայն դիրքորոշումը՝ նշելով, որ հայ-թուրքական հարաբերությունները կարող են կարգավորվել առանց նախապայմանների, ու Թուրքիայի կողմից դրանց առաջադրումը հայկական կողմի համար անընդունելի է: Նա նաև նշել էր, որ հարաբերությունների կարգավորումն այլ հարցերի հետ կապելու թուրքական կողմի փորձերն անիմաստ են ու դատապարտված են ձախողման: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |