ՄԱԿ. Սիրիայում առնվազն 5 անգամ քիմզենք է օգտագործվել13 դեկտեմբերի 2013 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Սիրիայում առնվազն հինգ անգամ քիմիական զենք է օգտագործվել: Նման նախնական եզրակացության են եկել ՄԱԿ փորձագետները, որոնք 7 կասկածելի դեպքեր են ուսումնասիրել, որոնք արձանագրվել են ընթացիկ տարվա մարտից մինչև օգոստոս: Ինչպես գրում է Reuters-ը, գրեթե բոլոր դեպքերում փորձագետները հայտնաբերել են թունավոր զարին նյութի հետքեր: Նրանք նշել են, որ զոհվածները հիմնականում կառավարական բանակի զինվորներ էին ու խաղաղ բնակիչներ, սակայն նրանց չի հաջողվել կապ հայտանբերել գրոհների միջև: Ի դեպ, փորձագետները մեղավորներին գտնելու խնդիր չէին դրել, նրանց առջև խնդիր էր դրված պարզել, թե արդյոք ընդհանրապես քիմզենք օգտագործվել է: Պատասխանը դրական էր: ՄԱԿ-ը նշում է, որ ապստամբները կարող էին քիմզենք ստանալ ռազմական պահեստների թալանի ժամանակ: Դա հերքում է որոշ արևմտյան երկրների նախորդ հայտարարությունները, թե նախագահ Բաշար Ասադի հակառակորդները զանգվածային ոչնչացման զենք չունեին: ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան քիմզենքի կիրառումը Սիրիայումմտադիր էին օգտագործել որպես առիթ այդ մերձավորարևելյան երկրում ռազմական գործողություն սկսելու համար: Ռուսաստանը պնդում է, որ բանակցությունները շարունակվեն: Արդյունքում հաջողվեց համոզել Ասադին փորձագետներին հանձնել ամբողջ քիմզենքը ոչնչացման համար: Ինչպես ակնկալվում է, Պան Գի Մունն առաջիկայում զեկույց կներկայացնի Անվտանգության խորհրդին, որտեղ դեկտեմբերի 16-ին Սիրիայի վերաբերյալ խորհրդակցություններ կլինեն: Միևնույն ժամանակ Սիրիայում արդեն աշխատում է ՄԱԿ և Քիմզենքի արգելման կազմակերպության համատեղ առաքելությունը, որը մինչև 2014-ի կեսը պետք է հասնի սիրիական թունավոր նյութերի ոչնչացմանը: Ինչպես լրագրողներին ասել է ՄԱԿ ԱԽ նախագահ, Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ժերար Արոն, այս զեկույցը, որը զուտ տեխնիկական բնույթ է կրում, կարող է օգնել եզրակացություններ անել Սիրիայում քիմզենքի կիրառման պատասխանատվության մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի՝ 2024-ի թվով 2-րդ տրանշը Սա IDBank-ի դոլարային պարտատոմսերի հոբելյանական 25-րդ թողարկումն է Բագրատ սրբազան․ Իշխան Զաքարյանը չի մերժել միանալ գործընթացին Սրբազանը հավելել է, որ առաջին անգամ կարող ենք ասել, որ ընդդիմադիր խմբակցությունները հաղթահարել են առաջին փուլը Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը Այցն աշխատանքային է Երևանում քաղաքացիները փողոցներ են փակում․ Ավելի քան 80 բերման ենթարկված կա Որոշ ժամանակ փակ էր Մյասնիկյան պողոտան, քաղաքացիները փակել են Բաղրամյան պողոտան |