Ուկրաինային առաջին փոխվարչապետ. Կիևը շուտով կստորագրի ԵՄ հետ համաձայնագիրը13 դեկտեմբերի 2013 - 11:56 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Սերգեյ ԱրբուզովնԵՄ ընդլայնման գծով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Ուկրաինան շուտով կստորագրի ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը: Ըստ Արբուզովի, համաձայնագիրը կստորագրվի, հաշվի առնելով ազգային ռազմավարական շահերը, և Ուկրաինան ունի այդ քաղաքական կամքը: Փոխվարչապետ Սերգեյ Արբուզովը նշել է նաև, որ կողմերը պայմանավորվել են ասոցացման համաձայնագրի կիրառման համար ճանապարհային քարտեզ նախապատրաստել: Ֆյուլեն իր հերթին խոստացել է աջակցել Ուկրաինային ԱՄՀ հետ պայմանավորվածության հասնելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծման և առևտրի ազատ գոտուն միանալու համար: «Հստակ հաղորդեցինք մեր ուկրաինացի գործընկերներին, որ ԵՄ-ն արդիականացման տեսակետից Ուկրաինայի ապագայի խոշորագույն դոնորն է»,- ասել է եվրահանձնակատարը: Վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ հարկավոր է հետաձգել ԵՄ հետ առևտրի ազատ գոտու մասին համաձայնագրի որոշ նորմերը ուժի մեջ մտնելու ժամկետը: «Եկեք պայմանավորվենք: Չենք փոխի համաձայնագիրն, այլ կփոխենք իրականացման պայմանները, եկեք այնպես գրենք, որ մեզ համար շահավետ լինի»,- ասել է վարչապետն ագրոբիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Հինգշաբթի Եվրախորհրդարանը համերաշխություն է հայտնել Ուկրաինային քաղաքացիական անհնազանդության ակցիաների մասնակիցների հետ հատուկ բանաձև ընդունելով: Պատգամավորները ողջունել են Եվրախորհրդարանի նիստում փաստաթղթի ընդունումը, պարզելով Ուկրաինայի ու Եվրամիության դրոշները: Եվրախորհրդարանը նաև ափսոսում էր, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն որոշել էր չստորագրել համաձայնագիրը Վիլնյուսում, անվանելով այդ քայլը «բաց թողնված հնարավորություն ԵՄ-Ուկրաինա հարաբերություններում Ուկրաինայի ձգտումների համար»: Եվրախորհրդարանականները նշեցին նաև, որ եվրոպական հանրությանը միանալու մասին են վկայում ցույցերն ու հանրահավաքները Կիևի Եվրամայդանում: Բանաձևով նաև դատապարտվեցին ոստիկանության կոշտ գործողությունները: «Այդ իրադարձությունները կարող են էլ ավելի լարել իրավիճակն առանց այդ էլ բարդ իրավիճակում»,- ասվում է փաստաթղթում: Պատգամավորները հորդորել էին Ուկրաինայի իշխանություններին բանակցել ցուցարարների հետ ու անհապաղ ազատ արձակել ակցիայի ձերբակալված մասնակիցներին: «Ցանկացած ժողովրդավարական հանրության մեջ նոր ընտրություններ կարելի է անցկացնել, երբ կրկին առաջանում է օրինականությունը հաստատելու պահանջ»,- ասվում է բանաձևում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |